Մեկնարկել է Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովը

Լուրեր

06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
Բոլորը

Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում այսօր մեկնարկել է Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի 24 երկրների 120 ներկայացուցիչներ: Համաժողովի բացմանը ողջույնի ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: Շնորհավորելով համաժողովի մասնակիցներին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ Սփյուռքի հետ կրթական առնչությունները Հայաստան-Սփյուռք համագործակցության կարևոր բաղադրիչներից է. «Կրթության դաշտում վերարտադրվում և ձևավորվում են արժեքներ, որոնք լինելու են հայի վաղվա օրվա քաղաքական և մշակութային օրակարգի հիմքում»,- նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովները նպատակ ունեն քննարկել արտերկրի հայկական կրթօջախների հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող ծրագրերը: Նախարարի խոսքով` խորհրդաժողովի քառօրյա աշխատանքի արդյունքում մշակված բանաձևը պետք է արտացոլի այն հիմնական ուղղությունները, որոնց իրագործմամբ հնարավոր կլինի լուծել Սփյուռքի կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները և ստեղծել կայուն համագործակցության միջավայր: «Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովը անցնում է մեզ համար շատ կարևոր` արժեքների վերաիմաստավորման և թավշյա հեղափոխության փուլում: Ընդ որում հեղափոխությունը դեռ չի ավարտվել, որովհետև մենք դեռ անելու շատ գործ ունենք: Տարբեր ոլորտներում, այդ թվում նաև կրթության համակարգում կան  իներցիաներ, որից մենք պետք է դուրս գանք: Սփյուռքի հետ փոխհարաբերություններում, հատկապես կրթությանն առնչվող հարցերում մենք պետք է նոր օրակարգ ձևավորենք` նաև այս խորհրդաժողովի արդյունքներից ելնելով: Խնդիրները բազմազան են` սկսած դասավանդման մեթոդներից ու նոր ծրագրերից մինչև արևմտահայերենի  խնդիր:Վստահ եմ, որ աշխատանքային կարգով կարող ենք քնննարկել բոլոր հարցերը և գտնել լուծման արդյունավետ ուղիներ»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը:

ՀՀ վարչապետն իր ուղերձում շեշտել է, որ ուրախ է Հայաստանում ողջունել ազգային կրթության բոլոր պատասխանատուներին և մասնավորապես նշել. «Արտերկրի յուրաքանչյուր կրթօջախ ջանքեր չի խնայում հայերենի բանավոր և գրավոր խոսքը պահպանելու համար: Մեր մշակութային ինքնության պահպանումը ազգային անվտանգության կարևոր բաղադրիչներից է և այն պահպանելու զարգացնելու համար անհրաժեշտ է պետական լուրջ քաղաքականություն»:

Խորհրդաժողովի մեկնարկի առիթով օրհնության գիր է հղել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ուղղակիորեն անդրադառնում է Արցախի վրա. «Հետևաբար յուրաքանչյուր խոսք պետք է մեծ պատասխանատվությամբ արտաբերել, հիշելով, որ թշնամու նշանառության տակ են գտնվում Արցախի երեխաները: Արցախի դպրոցներում սովորողները պետք է ունենան համոզմունք, որ երբևէ առուծախի առարկա չի դառնա այն հողը, որի վրա իրենք ապրում են»,- նշել է Արցախի նախարարը:

Նշենք, որ Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովի աշխատանքները կամփոփվեն օգոստոսի 6-ին:  Խորհրդաժողովի աշխատանքները կընթանան լիագումար նիստերի և բաց քննարկումների ձևաչափով: Լիագումար նիստերում նախատեսված են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբաբյանի, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի զեկույցները:

Մասնախմբերում քննարկվելու են սփյուռքի ամենօրյա և մեկօրյա դպրոցներում արևելահայերենի և արևմտահայերենի դասավանդման հիմնախնդիրները, այդ թվում ոչ ավանդական մեթոդների կիրառման հնարավորությունները: Օրակարգում են նաև կրթական կառույցների երկկողմանի համագործակցության հեռանկարները, արտադասարանական աշխատանքի կազմակերպման հարցերը, նախադպրոցականների և մեծահասակների կրթության կազմակերպման առանձնահատկությունները, սփյուռքի դպրոցներում «Շախմատ» առարկայի ուսուցման հնարավորությունները:

Խորհրդաժողովն ամփոփվելու է բանաձևի ընդունմամբ, որն  առաջիկա երկու տարիներին ուղղորդիչ կլինի ՀՀ կրթության և գիտության նախարարության համար: