ՌԴ-ի ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն դեկտեմբերի 21-22-ը Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովի հետ անցկացրել է արտաքին գործերի միջնախարարական խորհրդակցություններ տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նշվում է, որ Գրուշկոյին ընդունել է նաև Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը։ Հանդիպումներ են տեղի ունեցել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովի հետ։

«Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Անդրկովկասում տիրող իրավիճակի և եվրոպական անվտանգության ոլորտում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում փոխգործակցության, ԵԽ-ում ստեղծված իրավիճակի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ մեր երկրների հարաբերությունների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ և միջազգային օրակարգի արդի հարցերին։ Ընդգծվել է տարածաշրջանի պետությունների առաջատար դերն ու առանձնահատուկ պատասխանատվությունը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության պահպանման գործում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ՝ կողմերը նաև  հաստատել են իրենց հանձնառությունը տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ սերտ երկխոսություն պահպանելու հարցում։