Ո՛չ բժիշկները և ո՛չ էլ պետությունը չեն ընդունում կյանքի իրավունքի խախտման դիմաց փոխհատուցման՝ իրենց պարտավորությունը. ՀՔԱՎ

Լուրեր

24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
Բոլորը

2018 թ. օգոստոսի 1-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը շարունակեց 2013 թ. հունվարի 2-ին «Արաբկիր» ԲԿ-ում մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդի՝ նյութական և բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը և դատաքննությունը համարեց ավարտված:

Հիշեցնենք՝ բժշկական կենտրոնի բժիշկներ Զարինե Այվազյանն ու Լիլիթ Վարդանյանը մասնագիտական պարտականությունները պատշաճ չկատարելու համար 2015 թ. դեկտեմբերի 22-ին ազատազրկման էին դատապարտվել՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման: Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի և Կազմակերպության Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանը 2016 թ. հունիսի 24-ին  լրացուցիչ պատժի նշանակման մասով գործն ուղարկել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Այն այժմ քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում:

Լ. Միսակյանի իրավահաջորդ Գ. Միսակյանը և նրա ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը դատարան ներկայացված հայցով պահանջել են Հայաստանի Հանրապետությունից, ի դեմ՝ ՀՀ Ֆինանսների նախարարության, «Արաբկիր բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ից և Արաբկիր ԲԿ-ի բժիշկներ Լ. Վարդանյանից ու Զ. Այվազյանից բռնագանձել 15.000.000 ՀՀ դրամ որպես բարոյական վնասի և 1.690.000 ՀՀ դրամ՝ որպես նյութական վնասի փոխհատուցում:

Ավելի վաղ բոլոր պատասխանողներն իրենց ոչ պատշաճ պատասխանող էին համարել: