Թուրքիայում ավելի քան 300 մարդ է ձերբակալվել ԻԼԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով

Լուրեր

21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
Բոլորը

Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 304 մարդու, որոնք  կասկածվում են ԻԼԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, գրում է Reuters-ը։

Նա սոցցանցի իր էջում հայտնել է, որ կասկածյալների մեծ մասը ձերբակալվել է Թուրքիայի երեք խոշոր քաղաքներում՝ Անկարայում, Ստամբուլում ու Իզմիրում։ Նախարարը նշել է, որ «Հերոսներ-34» անունը կրող գործողությունն իրականացվել է միաժամանակ ողջ երկրի տարածքում։

«Հանուն մեր ժողովրդի խաղաղության և միասնության մենք ոչ մի ահաբեկչի թույլ չենք տա բացել իրենց աչքերը։ Մենք կշարունակենք պայքարը մեր անվտանգության ուժերի ինտենսիվ ջանքերով»,-ասել է Երլիքայան։ Նա տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են ոստիկանները մտնում բնակարաններ և կասկածյալներին քարշ տալով մտցնում մեքենաների մեջ։

Հավելենք, որ Թուրքիան պարբերաբար գործողություններ է իրականացնում երկրի ներսում և Հյուսիսային Իրաքում՝ հիմնականում ուղղված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ։