Պատրուշևը հրահանգել է կազմակերպել Եվգենի Պրիգոժինին վերացնելը, Պուտինը դեմ չի եղել․ The Wall Street Journal

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

«Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման հիմանդիր Եվգենի Պրիգոժինի մահը ավիավթարի ժամանակ սպանություն էր, որը կազմակերպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Այսպիսի պնդում է անում The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով արևմտյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներին և ռուսական հետախուզության նախկին սպայի, գրում է Meduza-ն։

Լրատվամիջոցի զրուցակիցների խոսքով՝ Պատրուշևը դեռևս 2022 թ-ի ամռանը սկսել է զգուշացնել Պուտինին Պրիգոժինի աճող ազդեցության մասին, սակայն, նախագահն անտեսել է նախազգուշացումները, հատկապես, որ «Վագները» հաջողություններ էր գրանցում ուկրաինական պատերազմում։

Ռուսական հետախուզության նախկին սպան պնդում է, որ ամեն ինչ փոխվել է 2022 թ-ի հոկտեմբերին՝ այն բանից հետո, երբ Պրիգոժինը զանգահարել է Պուտիին ու կոպիտ տոնով դժգոհել զինամթերքի պակասից։ Այդ խոսակցությունը լսել է Պատրուշևը, որը հետո օգտվել է դրանից Պուտինին համոզելու Պրիգոժինից հեռավորություն պահել։ Ըստ Պատրուշևի՝ նա դարձել էր վտանգավոր ու չէր հարգում Կրեմլի հեղինակությունը։

WSJ-ը նշում է, որ 2022 թվականի դեկտեմբերին «պարզ դարձավ, որ Պատրուշևը հաղթել է»։ Պուտինն անտեսել է Պրիգոժինի հրապարակային հայտարարությունները զինամթերքի պակասի մասին, ինչպես նաև նրա զանգերը։

Լրատվամիջոցը տեղեկություններով 2023 թվականի հունիսի 23-ին՝ Պրիգոժինի ապստամբության օրերին, Պատրուշևը «իր ձեռքն էր վերցրել իշխանությունը»։ Ըստ The Wall Street Journal-ի՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը հեռախոսազանգեր է կազմակերպել՝ համոզելու Պրիգոժինին դադարեցնել ապստամբությունը: Նա զանգահարել սպաներին, որոնք համակրել են «Վագներին»։ Ինքը՝ Պրիգոժինը, չի պատասխանել Կրեմլի զանգերին։

Պատրուշևը նաև զանգահարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևին, որպեսզի միջնորդեն լուծում գտնել։ WSJ-ի զրուցակիցները պնդում են, որ Տոկաևին ուղղված կոչը ապահովագրություն էր վատագույն սցենարից։ Ենթադրվում էր, որ եթե ռուսական բանակը չկարողանա զսպել Պրիգոժինի վարձկաններին, ապա Ղազախստանն իր զինված ուժերը կուղարկի որպես փոխադարձ օգնություն՝ ի պատասխան 2022 թվականի հունվարին ՀԱՊԿ ուժերի մուտքի երկիր, որի արդյունքում ճնշվեց խռովությունը։ Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ Տոկաևը հրաժարվել է նման տարբերակից։ Ռուսական հետախուզության նախկին սպան պատմել է, որ օգոստոսի սկզբին, երբ ապստամբությունը վերջացել էր, և Պրիգոժինը պետք է գնար Բելառուս, Պատրուշևը հրամայել է իր օգնականին սկսել «Պրիգոժինին վերացնելու» գործողության նախապատրաստումը։ Արևմտյան հետախուզական գործակալությունների ներկայացուցիչները պնդում են, որ  ավելի ուշ ծրագիրը ցույց են տվել Պուտինին և նա չի առարկել։

Օգոստոսի 23-ին Պրիգոժինը սպասել է, մինչև թռիչքից առաջ իր ինքնաթիռը ստուգեն Մոսկվայի օդանավակայանում։ Արևմտյան հետախուզական ծառայությունների աղբյուրների համաձայն՝ հենց այդ պահին ինքնաթիռի թևի տակ փոքրիկ ռումբ է տեղադրվել։

Մոսկվայից թռիչքից անմիջապես հետո Պրիգոժինի Embraer Legacy 600 մասնավոր ինքնաթիռը կործանվել էր Տվերի մարզում։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 10 մարդիկ, այդ թվում՝ Պրիգոժինը և «Վագներ»-ի հրամանատար Դմիտրի Ուտկինը, մահացել էին։

Կրեմլը հերքում է իր առնչությունը Պրիգոժինի մահվանը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «բացարձակ սուտ» էր անվանել այն հայտարարությունները, թե Պուտինն անձամբ է Պրիգոժինի ինքնաթիռը ոչնչացնելու հրաման տվել։

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու հոդվածով, սակայն դեկտեմբերի վերջի դրությամբ Պրիգոժինի ինքնաթիռի կործանման պատճառների պաշտոնական վարկածը դեռևս չի հրապարակվել։