Տրանսպորտի նախարարն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության բարձրաստիճան պաշտոնյային

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն օգոստոսի 2-ին ընդունեց «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինին. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության

լրատվական ծառայությունը:
 
Ողջունելով հյուրին՝ Աշոտ Հակոբյանն անդրադարձավ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության վերջին տարիների գործունեությանը: Նա նշեց, որ ընկերությունն իր պարտավորությունների շրջանակներում որոշակի աշխատանքներ է իրականացրել անվտանգության բարձրացման, փոխադրումների ծավալների, գնացքների միջին արագության մեծացման, շարժակազմերի թարմացման, ուղևորների սպասակման որակի բարձրացման ուղղությամբ։
 
Նախարարը հատկապես ընդգծեց Երևան-Գյումրի ուղղությամբ նոր էլեկտրագնացքի շահագործման կարևորությունը, ինչի շնորհիվ զբոսաշրջային հոսքը դեպի Գյումրի մեծացել է։
 
Ալեքսանդր Միշարինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի և իր անունից շնորհավորեց նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Նա ընդգծեց, որ երկաթուղային տրանսպորտի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության դրական փորձը տասնամյակների պատմություն ունի, և լիահույս է, որ ապագայում այն առավել արդյունավետ և ընդգրկուն կլինի։ 
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ գործակցության մի շարք ուղղություններ։ Մասնավորապես, տարանցիկ և մուլտիմոդալ փոխադրումների բնագավառում համագործակցությունն առավել խորացնելու, նոր էլեկտրագնացքներ ներդնելու, թվային տեխնոլոգիաները երկաթուղային փոխադրումների ոլորտում կիրառելու հնարավորությունները: