2023-ին Պարեկային ծառայությունը սկսեց գործել հանրապետության ողջ տարածքում

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ 2023 թվականին Պարեկային ծառայությունը մեկնարկեց նաև Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի մարզերում։ Այսպիսով, այս տարվանից ծառայությունը ծածկում է հանրապետության ողջ տարածքը։

«Կառավարության հովանու ներքո պրոֆեսիոնալ ու նոր գործելաոճով Պարեկային ծառայություն ունենալուն նախորդեցին լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ, որոնք իրականացվել են ներառական գործընթացներով՝ ԱՄՆ, Եվրամիության, ՄԱԶԾ և ԵԱՀԿ գործընկերների ու քաղհասարակության ներկայացուցիչների աջակցությամբ։

Համագործակցության այդ շրջանակում նաև միջազգային արդյունավետ փորձը տեղայնացվեց և կիրառվեց Ոստիկանության ակադեմիայում կազմակերպված ուսումնառության ընթացքում։ Կրթական նոր ծրագրերից զատ, նոր է նաև ծառայության դուրս եկած պարեկների սպառազինությունն ու տեխնիկան, համազգեստն ու անգամ հանցագործությունների կանխման, բացահայտման և դրանց դեմ ամենօրյա անզիջում պայքարի ձեռագիրը։

Ամիսներ անց Պարեկային ծառայությունը մայրաքաղաքում կունենա նաև նոր, տեխնիկապես հագեցած, արդի չափանիշներին համապատասխանող վարչական համալիր։ Կառուցման աշխատանքներն ընթանում են լայն թափով։

Պարեկներն իրենց ամենօրյա ու շուրջօրյա ծառայության ընթացքում բացահայտում են հանցագործություններ, հայտնաբերում հետախուզվողների, ապահովում հասարակական կարգն ու ճանապարհային երթևեկության անվտանգությունը։ Ի դեպ, չափազանց մեծ է պարեկների ներդրումը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում։ Այդ հանցատեսակի դեմ պայքարում պարեկներն արդյունքներ են գրանցում գրեթե ամեն օր։

Ծառայության ստեղծման առաջին իսկ օրից նշվել էր, որ ստորաբաժանման առաջնային խնդիրներից է քաղաքացիների ահազանգերին արագ արձագանքումն ու օգնություն ցույց տալը։ Այդ առումով նույնպես ակնառու է օգնության կարիք ունեցող քաղաքացուն օպերատիվ արձագանքելու պարեկների գործելաոճը։

Պարեկային ծառայության գործարկման և կայացման ուղղությամբ աննախադեպ աշխատանք է իրականացրել Ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խումբը, որում ներգրավված են եղել միջազգային և հասարակական կազմակերպությունների գործընկերներն ու շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչները։

Բարեփոխումների ռազմավարությամբ պայմանավորված՝ հատուկ ուշադրություն է դարձվում նաև կանանց ներգրավվածությանը։ «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» խորագրով իրազեկման արշավները տալիս են ցանկալի արդյունք. կանանց ներկայությունը պարեկային ծառայությունում արդյունավետ է ու անհրաժեշտ։

Եվ այսպես, Կառավարության բարձր հովանու ներքո մեկնարկած և քաղհասարակության ու միջազգային գործընկերների աջակցությամբ կյանքի կոչված բարեփոխումների շրջանակում՝ 2023 թվականին Պարեկային ծառայությունը սկսեց գործել հանրապետության ողջ տարածքում, իսկ ծառայության զարգացման գործընթացը շարունակական է միշտ»,- ասված է հաղորդագրության մեջ։