Կառավարությունը կփոխհատուցի մինչև սեպտեմբերի 19-ն ՀՀ ուսումնական հաստատություններում ընդգրկված Լեռնային Ղարաբաղի սովորողների ուսման վարձը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է ՀՀ նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընդգրկված Լեռնային Ղարաբաղի սովորողների ուսման վարձի փոխհատուցման տրամադրման կարգը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ որոշումը վերաբերում է ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող Լեռնային Ղարաբաղի այն ուսանողներին, որոնց ընտանիքները սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանվել են:

«Ուսանողների մի խմբի ուսման վարձերը վճարել էին նրանց ընտանիքները, որոնք այժմ հայտնի պատճառներով զրկված են այդ աջակցությունը ցուցաբերելու հնարավորությունից: Մյուս խմբի ուսման վարձը վճարվել էր ԼՂ կառավարության կողմից, ինչը ևս այս պահին հնարավոր չէ շարունակել: Այս երկու խմբերի պարագայում կրթության իրավունքի վերականգնման խնդիր չունենք, քանի նրանք ի սկզբանե եղել են ՀՀ ուսանողներ, սակայն առկա էր ֆինանսական աջակցության կարիք », – ասել է նախարարը՝ հավելելով, որ կառավարության որոշմամբ վերը նշված խմբերի ուսանողների խնդրին տրվում է լուծում:

Հաստատված կարգով ուսման վարձի փոխհատուցում կտրամադրվի 2023-2024 ուսումնական տարվա համար հետևյալ չափերով և պայմաններով.

1) 1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով՝ անկախ նախորդ ուսումնական տարվա արդյունքում ձևավորված միջին որակական գնահատականից ( ՄՈԳ),

2) 2-րդ կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով՝ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 65.00 տոկոսը հաղթահարելու դեպքում, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողի պարագայում՝ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում 50 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նոր որոշման շահառուները մոտ 935 ուսանողներ են, որոնցից 860-ը բուհական և հետբուհական կրթության համակարգից են, 75-ը՝ ՄԿՈՒ ոլորտից: Այս որոշմամբ փոխհատուցվելու է 2023/24 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձը, ինչը կազմում է մոտավորապես 264 միլիոն դրամ: Գումարը նվիրաբերության կարգով կհատկացվի այն ուսհաստատություններին, որոնցում սովորում են նշյալ խմբի ուսանողները:

Նախարարը նաև հիշեցրել է, որ Կառավարության հոկտեմբերի 12-ի որոշմամբ հաստատվել էր սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ-ում նախնական և միջին, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ այդ խմբի ավելի քան 1800 ուսանող սովորում է ՀՀ բուհերում, իսկ ավելի քան 1100 ուսանող՝ քոլեջներում և ուսումնարաններում:

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ 2023-24 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձը արդեն իսկ վճարած և այս աջակցության ծրագրի շահառու դարձած ուսանողների գումարը պետք է վերադարձվի։

Նշենք, որ ուսումնական հաստատությունների ցանկը, որոնցում սովորողներին տրամադրվելու է ուսման վարձի՝ սույն որոշմամբ նախատեսված փոխհատուցում, կհրապարակվի առաջիկայում։