«Ռուս խաղաղապահներն ապահովել են ԼՂ բնակչության անվտանգ ելքը Հայաստան»․ ՌԴ ԳՇ պետը՝ Արցախում էթնիկ զտման մասին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ռուս խաղաղապահները սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում իրենց տեղակայման վայրերում տեղավորել են ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչների, այնուհետ ապահովել Ղարաբաղի գրեթե ամբողջ բնակչության անվտանգ մեկնումը Հայաստան։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը՝ խոսելով Արցախում Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացրած ռազմական ագեսիայի և էթնիկ զտման մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռազմական գործողությունների ընթացքում ռուսական խաղաղապահ զորախումբն ապահովել է ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչների տեղակայումը իրենց տեղակայման վայրերում, իսկ հետո Ղարաբաղի գրեթե ողջ բնակչության անվտանգ ելքը Հայաստանի տարածք։ Ավիացիոն տրանսպորտով հիվանդանոցներ 300 վիրավոր է տեղափոխվել»,- ասել է նա։

Գերասիմովը նաև նշել է, թե «ռուսական ռազմական զորակազմը շարունակում է առաջադրանքները կատարել՝ որպես խաղաղ կյանքի կառուցման և տարածաշրջան բնակիչներին վերադարձնելու հնարավորության երաշխավոր»։

Էմմա Չոբանյան