Ալիևը Ստեփանակերտից հերթական հայատյաց հայտարարություններն է հնչեցրել

Լուրեր

26.06.2026 | 12:02
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
26.06.2026 | 11:57
ՍԴ-ն անկախության, չեզոքության դեֆիցիտ ունի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:55
Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն․ ՄԻՊ
26.06.2026 | 11:44
Ի՞նչ եք ակնկալում ինձնից. ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:38
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
26.06.2026 | 11:30
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով 18 և դիզելային վառելիքով 8 վագոն
26.06.2026 | 11:22
ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը․ ՍԴ-ն մերժել է Սեդա Սաֆարյանի միջնորդությունները
26.06.2026 | 11:15
Տարվա ամենազանգվածային հարձակումը. ուկրաինական ավելի քան 600 ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջանները
26.06.2026 | 11:09
ՍԴ-ն մերժել է ԴՕԿ-ի միջնորդությունը․ ընտրությունների գործը կմնա միավորված վարույթում
26.06.2026 | 10:57
Իր 10% անդամավճարը ՀՀ-ն երկու տարի է՝ չի վճարում. ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
26.06.2026 | 10:51
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
26.06.2026 | 10:45
Ալեն Սիմոնյանը մեկ օր անց շնորհավորեց Ռուբեն Ռուբինյանին` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ
26.06.2026 | 10:40
Գազամատակարարման ընդհատումներ՝ Լոռու և Արարատի մարզերում
26.06.2026 | 10:25
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի, վիրավորները` 4300-ի
26.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայաթափված Ստեփանակերտի մարզադաշտից հերթական անգամ հայատյաց և պատմությունը խեղաթյուրող հայտարարություններով է հանդես եկել։

«Խանքենդին (Ստեփանակերտ) հնագույն ադրբեջանական հող է։ Ղարաբաղի խանը ժամանակին հիմնել է այս երբեմնի գյուղը, որից հետո Ադրբեջանի Հանրապետության հաշվին ադրբեջանցի ճարտարապետների և շինարարների կողմից կառուցվել է մեծ քաղաք»,- հայտարարել է նա:

Ըստ Ալիևի՝ այն, որ արցախցիները բնակվում էին իրեն սեփական հայրենիքում, «օկուպացիա է և անջատողականություն»։

«Մենք ապացուցեցինք Հայաստանին և ամբողջ աշխարհին, որ Ղարաբաղը մեր պապենական հողն է, որի տերերը մենք ենք»,-ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ Ալիևը կնոջ հետ Ստեփանակերտի մարզադաշտում դիտել է Ադրբեջանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Քարաբաղի» և Բաքվի «ՄՕԻԿ»-ի հանդիպումը։

Էմմա Չոբանյան