Ադրբեջանում արգելափակել են «Kanal 13» հեռուստաալիքը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները, «Kanal 13» առցանց հեռուստատեսության հիմնադիր և գլխավոր խմբագիր Ազիզ Օրուջևի ձերբակալությունից հետո, ամբողջությամբ արգելափակել են լրատվամիջոցը։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ներքին գործերի նախարարությունը բարձրացրել է Օրուջևի ղեկավարած լրատվամիջոցն արգելափակելու հարցը։ Այդ նպատակով ՆԳՆ-ն դեկտեմբերի 1-ին գրություն է ուղարկել Թվային զարգացման և տրանսպորտի նախարարություն։

Նամակում նշվում է, որ Ազիզ Օրուջևը մեղադրյալ է քրեական գործով, և անհրաժեշտ է արգելափակել նրա գլխավորած ինտերնետային ռեսուրսը։ ՆԳՆ-ն, հիմնավորելով այս պահանջը, նշել է, որ այս լրատվամիջոցն ընդգրկված չէ ԶԼՄ-ների ռեգիստրում։

«Այն վաղուց բացասաբար է անդրադառնում հասարակությանը ճշգրիտ և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու հնարավորության վրա»,- ասվում է նամակում։

Այս գրության հիման վրա Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը դիմել է դատարան՝ լրատվամիջոցն արգելափակելու պահանջով։ Գործը քննվել է Սաբայիլի շրջանային դատարանում։ Կայացել է ընդամենը մեկ նիստ։

Դեկտեմբերի 11-ին կայացած նիստում մասնակցել են միայն Թվային զարգացման և տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը։ Չնայած լրատվամիջոցը գործով շահագրգիռ կողմ է, սակայն դատավարությունը տեղի է ունեցել առանց Ազիզ Օրուջևի կամ Kanal 13-ի մեկ այլ ներկայացուցչի մասնակցության։ Դատավարության ավարտից հետո դատավոր Իլքին Ռուստամլին պաշտպանել է հայցը և որոշում է կայացրել արգելափակել այն:

Իր հերթին, Ազիզ Օրուջևի փաստաբան Բահրուզ Բայրամովն ասել է, որ իրենք տեղեկացված չեն եղել ո՛չ նախարարության պահանջի, ո՛չ էլ դատավարության մասին։

Դեկտեմբերի 19-ին Kanal-13-ի ղեկավար Ազիզ Օրուջևին լրացուցիչ մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով (մաքսանենգություն):

Հիշեցնենք, որ Ազիզ Օրուջևը ձերբակալվել էր նոյեմբերի 27-ի երեկոյան։ Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել 3 ամիս ժամկետով կալանավորումը։

Էմմա Չոբանյան