280 ընկերություն՝ մեկ վայրում․ մեկնարկել է ամանորյա ամենամեծ տոնավաճառը՝ Big Christmas market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 15:18
Իսրայելը հերքում է Լիբանանի որոշ հատվածներից զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը
25.06.2026 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:10
ՔՊ-ն այսօր ԱԺ նախագահի թեկնածու կընտրի // Խուզարկություն Գյումրիում՝ Կարեն Սիմոնյանի բնակարանում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 15:02
Ընդունելի չէ. Փաշինյանը` Օրդուբադում «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթով անցկացված միջոցառման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:50
ՄԻՊ-ը կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է խնդրահարույց համարել
25.06.2026 | 14:41
Կարմիր լույսի տակ չեմ կանգնելու, անվտանգային նկատառում կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:39
«Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչների ակցիան ՄԻՊ գրասենյակի մոտ. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 14:33
Սոցիալական կրեդիտներից գումար կհատկացվի լրատվամիջոցներին, կուսակցություններին և ՀԿ-ներին՝ քաղաքացիների ընտրությամբ
25.06.2026 | 14:30
Քաղաքապետարանի ծեծկռտուքի գործով Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել
25.06.2026 | 14:25
Ֆոն դեր Լայենից՝ պայուսակ, Մարթա Կոսից՝ փողկապ․ ինչ նվերներ է ստացել Փաշինյանը եվրոպացի պաշտոնյաներից
25.06.2026 | 14:17
ԵԽԽՎ-ն Ադրբեջանում քննադատական ​​ձայները լռեցնելու վերաբերյալ բանաձև է ընդունել
25.06.2026 | 14:13
Պետք է սովորենք` մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:05
«Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի ասուլիսը ՍԴ ներկայացված դիմումի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 14:02
Փաշինյանը մանրամասներ հայտնեց` Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ինչ է քննարկելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:56
Հրապարակվել է բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականի հայտացուցակը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի մրցաշարում
Բոլորը

Տարվա ամենասպասված՝ «Big Christmas market with Coca-Cola» տոնավաճառը դռները բացեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 280-ից ավելի ընկերություններ մեկ հարկի տակ ներկայանում են իրենց արտադրանքով ու յուրօրինակ առաջարկներով։

Ամեն ինչ տոնական սեղանների համար ու ոչ միայն՝ ձեռագործ աշխատանքներից մինչև խնամքի պարագաներ, սնունդ, հագուստ ու խաղալիքներ, բոլորը՝ հատուկ առաջարկներով ու անակնկալներով։ Ամենամեծ ցուցահանդես-տոնավաճառի «Արցախ աշխարհ» անկյունում ներկայացված են 30 ընկերություններ Արցախից։ Մասնակիցները ներկայացնում են շրջափակման օրերից սկսած աշխատանքներ, որոնք Հայաստան տեղափոխվելուց հետո բիզնես են դարձել։

Արդեն 3 տարի անցկացվող ցուցահանդես-տոնավաճառի համակազմակերպիչը «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունն է, որն այս տարի ներկայանում է երեք ապրանքատեսակով՝ Կոկա-կոլա, Դոբրի և Բոնակվա։ Ընկերության տաղավարում էլ կարելի է անվճար լուսանկարվել Santa Claus-ի հետ:

«Բիգ փրոջեքթս» ընկերության կազմակերպած ցուցահանդես-տոնավաճառի գլխավոր հովանավորը «Անուշ» ապրանքանիշն է, որն այս ցուցահանդեսով ազդարարում է մուտքը հայկական շուկա։ Այցելուների համար նաև խաղարկություն կա տաղավարում՝ մոտ 4000 նվեր-փաթեթներ, բոլորը՝ շահումով։ Տաղավարը հիշեցնում է 1980-90-ականները, նվերների մեծ մասը ձեզ կհիշեցնեն խորհրդային տարիները, իսկ ուտեստները համտեսելով՝ կճանաչեք արտադրանքը։

«Big Christmas market» ցուցահանդես-տոնավաճառի գործընկեր «Idram»-ը ներկայանում է ամբողջ ընտանիքով՝ IDBank, Idram ջունիոր, ID+ լոյալության հարթակ։ Տաղավարում նվերներ ու անակնկալներ են սպասվում․ մասնակցելով խաղարկությանը՝ հնարավորություն կունենաք շահել idplus-ի 2 հատ 100.000 դրամանոց թվային նվեր-քարտերից մեկը։

«Big Christmas market with Coca-Cola» ցուցահանդես-տոնավաճառում նաև անմոռանալի և հեքիաթային ժամանցի մասին են մտածել․ ամանորյա անվճար ու շքեղ ֆոտոզոնաներ, բազմաթիվ նվերներ, հյուրասիրություն և անակնկալներ։

Յուրաքանչյուր ժամը մեկ Հանրապետության հրապարակից համալիր և հակառակ ուղղությամբ գործում են նաև անվճար ավտոբուսներ։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 24-ը` ժամը 12:00-23:00-ն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան