Հանգստի համար Հայաստան եկած ամերիկացին արդեն երկու տարի է՝ չի կարողանում հեռանալ երկրից

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Ամերիկացի Էրիկ Թոմաս Քրիմերին, որն ապրում և աշխատում էր Ռուսաստանում, 2017 թվականին մեղադրել են թմրանյութ պահելու մեջ։ Ոստիկանները նրան բերման են ենթարկել, երբ նա տանից դուրս է եկել ծխախոտ գնելու, և միայն մեկ օր անց բաց թողել՝ առանց որևէ կարգավիճակի։ Այնուհետև Քրիմերը լքել է երկիրը: 2021 թվականին նա եկել է Հայաստան՝ հանդիպելու Ռուսաստանից ընկերուհուն, սակայն արդեն սահմանին նրան զգուշացրել են, որ չի կարող հետ գնալ։
Սահմանափակումները, պարզվում է, պայմանավորված էին նրանով, որ Քրիմերը հեռակա ձերբակալվել է Ռուսաստանում և հայտնվել միջպետական հետախուզման մեջ։ Միաժամանակ, Հայաստանը չի արտահանձնում Քրիմերին (հայտնի չէ՝ արդյո՞ք ՌԴ-ն արտահանձնում խնդրել է), սակայն ՀՀ ոստիկանությունը չի հասկանում՝ ի՞նչ անել նրա հետ։ Ամերիկացու պատմությունը, որը երկու տարի չի կարողանում հեռանալ Հայաստանից, պատմել է Mediazona-ն։

Էրիկ Թոմաս Քրիմերն առաջին անգամ Ռուսաստան է եկել 18 տարեկանում՝ 2005 թվականին, ուսանողների փոխանակման ծրագրով։ Նա Իրկուտսկի պետական տեխնիկական համալսարանում ավարտել է մեկուկես կուրս՝ միաժամանակ աշխատելով որպես անգլերենի ուսուցիչ։

Մի քանի տարի անց, ստանալով լեզվաբանի կոչում ԱՄՆ-ում, Քրիմերն արդեն օրինական կերպով աշխատելու համար եկել է Ռուսաստան․ նախ աշխատել է օտարալեզու դպրոցների ցանցում, իսկ 2015 թվականից՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի լեզվի ուսուցման և թեստավորման կենտրոնում։

Քրիմերը թարգմանել է ֆիզիկայի, քիմիայի և ճարտարագիտության վերաբերյալ գիտական հոդվածներ, որոնց բովանդակությունը, ըստ նրա, չի էլ հասկացել։ Բայց մի անգամ, ըստ Քրիմերի, լեզվի կենտրոնի տնօրենն իրեն «ակնարկել է», որ արբանյակների մասին ուսանողական շնորհանդեսը նա չպետք է տեսներ։

Աշխատանքի հետ մեկտեղ, որի մասին Քրիմերը խոսում է պարզապես որպես գումար վաստակելու միջոց, ըստ նրա, ինքն օգնել է ռուս գիտնականներին հեռանալ երկրից։ Քրիմերը չի հստակեցրել, թե ինչում է կայացել այդ օգնությունը:

«Ես մինչև հիմա էլ օգնում եմ և ուզում եմ, որ այդ երկիրը քանդվի, ուղեղների արտահոսքն այդ հարցում լավ զենք է։ Բացի այդ, խղճում եմ այդ մարդկանց․ 80 հազար ռուբլի աշխատավարձ։ Դուք կարող եք աշխատել ԱՄՆ-ի McDuck-ում և երկու անգամ ավելի շատ վաստակել»,- ասել է նա Mediazona-ին։

2017 թվականի ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը Քրիմերին, որը դուրս էր եկել ծխախոտ գնելու, ոստիկանները կանգնեցրել են Մոսկվայի փողոցներից մեկում և փաստաթղթեր խնդրելուց հետո ստիպողաբար նստեցրել մեքենա։ Նրան բերման են ենթարկել մի սենյակ, որը նա անվանում է ձեղնահարկ, և մեղադրել են թմրանյութ պահելու մեջ՝ ցույց տալով, թե, իբր, նրա մոտ գտել են «երկու փաթեթ՝ փաթաթված փայլաթիթեղով»։

Քրիմերի խոսքով՝ ոստիկանները բղավել են իրա վրա, մեկ անգամ ատրճանակ դրել իր գլխին և 500 հազար ռուբլի պահանջել՝ բաց թողնելու համար։ Նա, սակայն, պնդում է, որ իր մոտ թմրանյութ չի եղել։

Երկու շաբաթ անց Քրիմերն իր ծանոթ փաստաբանի խորհրդով լքել է Ռուսաստանը և վերադարձել տուն՝ Օհայո:
Ռուսաստանում մնացել են Քրիմերի նախկին կինն ու որդին, ինչպես նաև նոր ընկերուհին՝ նույնպես ռուս: Շուտով նրա նախկին կինը տեղափոխվել է ԱՄՆ, իսկ ընկերուհուն նա երբեմն էր տեսնում, հատկապես՝ կորոնավիրուսային համավարակի ժամանակ։

2021 թվականի սեպտեմբերին նրանք որոշել են հանդիպել Վրաստանում, այնտեղից էլ մեկնել են Հայաստան։ Սահմանապահներն անմիջապես անցակետից վերցրել են Քրիմերի անձնագիրն ու առանց որևէ բան բացատրելու նրան տարել են Երևանի տեղամաս։ Այնտեղ նրան փորձել են համոզել հայերենով ստորագրել ինչ-որ փաստաթուղթ. հիշում է՝ տեղամասում իրեն ասել են, որ դա համաձայնություն է Ռուսաստան տեղափոխելու համար։ Նա մերժել է, և նրան հետ են տարել անցակետ, այնտեղ զգուշացրել են, որ այժմ չի կարողանա հեռանալ Հայաստանից, քանի որ Ռուսաստանը նրան նկատմամբ հետախուզում է հայտարարել։

Քրիմերն ընկերուհու հետ գնացել է Երևան։ Այստեղ ամերիկացին կապ է հաստատել ԱՄՆ դեսպանատան հետ, սակայն նրանք պատասխանել են, որ չեն կարող օգնել։

Հայաստանում, ըստ Քրիմերի փաստաբանի, իր պաշտպանյալը դատավարական որևէ կարգավիճակ չունի։ Նա պատասխան է ստացել Հայաստանի ՆԳՆ-ից, որտեղ հայտնել են, որ Քրիմերի՝ երկրից մեկնելու սահմանափակումները կապված են նրա հետախուզման հետ, սակայն նա կարող է ազատ տեղաշարժվել Հայաստանում։

Փաստաբանի խոսքով՝ այժմ ինքը փորձում է պարզել՝ արդյո՞ք Քրիմերին սպառնում է արտահանձնում Ռուսաստանին։ Նա ենթադրում է, որ տեղի ոստիկանությունը պարզապես չգիտի, թե ինչ անել ամերիկացու հետ։ Ռուս փաստաբանը, որը խնդրել է չհրապարակել անունը, Mediazona-ին ասել է, որ հետախուզման մասին ծանուցումը սովորաբար ուղեկցվում է արտահանձնման խնդրանքով: Արդյո՞ք դա արվել է Քրիմերի պարագայում, հայտնի չէ: