Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանը Հայաստանի հետ կապված «ռազմական նպատակներ չունի»

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հերքել է մտահոգությունները, որ Բաքուն ծրագրում է զենքի ուժով Հայաստանի տարածքով «ցամաքային միջանցք կտրել» դեպի Նախիջևան, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մենք տեսնում ենք Հայաստանի կողմից կեղծ տագնապ ու հիստերիա, ինչպես նաև որոշ գործընկերների նարատիվը Ադրբեջանի որոշ այլ մտադրությունների հետ կապված։ Ադրբեջանն այլևս չունի ռազմական նպատակներ։ Մեզ համար պատերազմն ու դիմակայությունն ավարտված են։ Մենք ստացանք այն, ինչին արժանի էինք»,- հայտարարել է Հաջիևը։

Խոսելով Հայաստանի հետ բանակցությունների մասին՝ նա նշել է, թե «մնում են հարցեր, որոնք պետք է քննարկել», և հավելել, որ կողմերը «շատ ավելի մոտ են խաղաղությանը, և Բաքուն այլևս լուրջ խնդրահարույց հարցեր չի տեսնում»։

Էմմա Չոբանյան