Հաջիևը դժգոհել է Բաքվի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունից

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Վաշինգտոնը պետք է փոխի իր դիրքորոշումը Բաքվի նկատմամբ, որպեսզի ԱՄՆ-ը կարողանա միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ նրա՝ ամերիկյան կողմի մոտեցումը, որը նախկինում հնչեցրել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը, «հավասարակշռված չէր»: Հիշեցնենք՝ Վաշինգտոնը դատապարտել էր ԼՂ-ում Բաքվի ռազմական ագրեսիան և դրան հետևած էթնիկ զտումը՝ հայտարարելով, որ երկու երկրների հարաբերությունները նախկինի պես չեն կարող լինել։

«Դա միակողմանի մոտեցում էր, որն անհանգստություն առաջացրեց Ադրբեջանում»,- ասել է Հաջիևը։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, թե Ազատության աջակցության ակտի 907 ուղղման ընդունումը շարունակում է «հիասթափություն առաջացնել Բաքվում»՝ այն անվանելով «անհասկանալի» և «ամերիկյան Կոնգրեսի պատմության մեջ ամենաանարդար փոփոխություններից մեկը»։

«Ադրբեջանն օտարերկրյա օգնության կամ աջակցության կարիք չունի, քանի որ ինքնաբավ երկիր է։ Բայց այստեղ շատ կարևոր է հոգեբանական ասպեկտը, քանի որ Ադրբեջանի նկատմամբ նման վերաբերմունքն անարդար է»,- ասել է Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել է, որ այդ ամենը բարդացնում է Վաշինգտոնի հետ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքը։

«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ գործադիր իշխանության կողմից այլ վերաբերմունք կարող է լինել։ Հենց որ դա լինի և մեզանում որևէ խնդիր չլինի, կկարողանանք շարունակել քննարկումները»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Էմմա Չոբանյան