Թուրքիան հերքում է ՀԱՄԱՍ-ի ֆինանսական ցանցի՝ երկրում գտնվելու մասին լուրերը

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարությունը հրապարակել է հայտարարություն, որը հերքում է դեկտեմբերի 16-ի New York Times-ի հոդվածը, ըստ որի՝ ՀԱՄԱՍ-ի ֆինանսական ցանցի կենտրոնը Թուրքիայում գտնվող ընկերություն է, գրում է Duvar-ը։

«Իսրայելը գտել է ՀԱՄԱՍ-ի փողերի մեքենան շատ տարիներ առաջ. ոչ ոք այն չանջատեց» վերնագրով նյութում լրատվամիջոցը հիշատակում է փաստաթղթեր՝ ձեռք բերված իսրայելական գործողության ընթացքում, որոնք բացահայտում են ՀԱՄԱՍ-ի ակտիվները, դրանցից մեկ էլ թուրքական ֆոնդային բորսայում ցուցակված անշարժ գույքի Trend GYO ընկերությունն է։ Հոդվածում նաև նշվում է, որ թուրքական պետությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀԱՄԱՍ-ը չեն դասում ահաբեկչական կազմակերպությունների շարքին, այլ ընդունում են որպես «ազատագրական խմբավորում»։

«Հոդվածը պարունակում է ապակողմնորոշիչ տեղեկատվություն և խեղաթյուրում է փաստերը՝ կապված ահաբեկչության ֆինանսավորման դեմ Թուրքիայի պայքարի հետ»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նաև նշում է, որ իշխանությունները հետաքննել են ընկերությանն առընթեր իրավաբանական և ֆիզիկական անձանց ու ՀԱՄԱՍ-ի հետ կապ չեն գտել՝ չնայած հոդվածում արված պնդումներին: Ըստ նրանց՝ Թուրքիայի ֆինանսական համակարգը չի չարաշահվել ահաբեկչության ֆինանսավորման համար։

Հայտարարության մեջ նաև հերքվում է որևէ կապ, որ ընկերությունն ունեցել է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի կողմից հոկտեմբերի 7-ի հարձակումների հետ։

Էմմա Չոբանյան