Զելենսկին հայտնել է, որ ուկրաինացի զինվորականներն առաջարկել են մոբիլիզացնել ևս 450-500 հազար մարդու

Լուրեր

21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականներն առաջարկել են ևս 450-500 հազար մարդու մոբիլիզացնել երկրի զինված ուժերում, գրում է VOA-ն։

Տարեվերջյան մամուլի ասուլիսում նա նշել է, որ սա «շատ զգայուն» հարց է, որը բանակն ու կառավարությունը քննարկում էին նախքան այն Գերագույն Ռադա ուղարկելը:

Ավելի վաղ ուկրաինացի պաշտոնյաները հայտնել էին, որ ուկրաինական զորքերի թիվը կազմում է մոտ մեկ միլիոն մարդ։

«Ես ասացի, որ ինձ ավելի շատ փաստարկներ են պետք այս ուղղությունը պաշտպանելու համար, քանի որ սա առաջին հերթին մարդկանց հարցն է։ Երկրորդ՝ սա արդարության հարց է, պաշտպանունակության և ֆինանսների հարց է»,- ասել է Զելենսկին։

Նա նաև հայտարարել է, որ Մոսկվայի հետ գերիների փոխանակման գործընթացի վերջին ձգձգումը ռուսական կողմի պատճառով է, սակայն հույս է հայտնել, որ փոխանակումները շուտով կվերսկսվեն: