Ռուսական բազայի ՌՈ-ի կողմից ձերբակալված և Գյումրիի 102-րդ ռազմաբազայում պահվող Սետրակովին ՌԴ են տեղափոխել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ռուս զինծառայող Դմիտրի Սետրակովին, որին Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողները  կալանավորել էին ՀՀ-ում, տեղափոխել են Ռուսաստան։ Այս մասին հայտնում է «Իդիտե լեսոմ» նախագիծը, որն օգնել էր Ուկրաինայի դեմ պատերազմել չցանկացող ծառայողին փախուստի դիմել երկրից, գրում է Մեդուզան։

Ըստ աղբյուրի՝ Սետրակովն այժմ գտնվում է Դոնի Ռոստովում՝ այն հասցեում, որտեղ տեղակայված է Հարավային ռազմական օկրուգի ռազմական ոստիկանության շրջանային վարչությունը։ Նախագիծը հավելում է, որ Սետրակովի համար փաստաբան են փնտրում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Իդիտե լեսոմ» նախագիծը, 2022 թվականի սեպտեմբերին Դմիտրի Սետրակովը մոբիլիզացվել էր Ուկրաինայում կռվելու համար։ 2023 թվականի ապրիլին նա առանց թույլտվության լքել էր իր ստորաբաժանումը և մոտ վեց ամիս թաքնվել։ Հոկտեմբերին նա հանձնվել էր, որից հետո պահվել էր ռազմական ոստիկանության կորպուսի զորամասում։

Նոյեմբերի 30-ին «Իդիտե լոսոմի» միջնորդությամբ նա մեկնել էր Հայաստան, բայց դեկտեմբերի 7-ին նրան բերման էր ենթարկել 102-րդ ռազմաբազային ռազմական ոստիկանությունն ու տեղափոխել Գյումրիի ռուսական ռազմաբազայի տարածք։

Ըստ հայ իրավապաշտպանների՝ ռուսական ռազմական ոստիկանության կողմից Սետրակովի կալանավորումը ՀՀ տարածքում անօրինական է։

«Ըստ էության՝ ռուս զինվորականները մարդ են առևանգել ինքնիշխան պետության մեջ, և այժմ նրան հետ են տարել Ռուսաստանի Դաշնություն։ Մենք հույս ունեինք, որ հրապարակայնությունը կխանգարի նրան Ռուսաստան արտաքսել։ Ցավոք, չստացվեց»,- պատմում են «Իդիտե լեսոմ» նախագծից։