Լրագրողը՝ ընդդեմ նախկին լրագրողի. «Ժողովուրդ»-ը հայց կներկայացնի ՔՊ-ական պատգամավորի դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթի և «Armlur» կայքի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն այսօր տեղեկացել է, որ զրկվել է Ազգային ժողովի աշխատանքները լուսաբանելու հավատարմագրումից։ Ըստ լրագրողի՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարություններ է արել լրատվամիջոցի հասցեին։

Հայտարարությունից հետո Քնար Մանուկյանը նույն օրը է մոտեցել է ՔՊ խմբակցության քարտուղարին և հորդորել գնալ ու հաղորդում ներկայացնել այդ մասին։

Միջադեպից մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 15-ին, «Ժողովուրդ» օրաթերթը տեսանյութ է հրապարակում Հովհաննիսյանի հետ զրույցի մասին, որում կարծիքներ և տեսակետներ են ներկայացնում իրավապաշտպանները և այլ լրատվամիջոցների խմբագիրներ։ Տեսանյութը հրապարակվում է ժամը 15։00-ին, իսկ երեք ժամ անց՝ աշխատանքային ժամի ավարտից 4 րոպե հետո, ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը գրություն է ուղարկում էլեկտրոնային փոստով՝ տեղեկացնելով, որ ԱԺ աշխատակազմը որոշել է դադարեցնել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի հավատարմագրումը։ Պատճառաբանում են՝ լրագրողը սպառնալիքներ է հնչեցրել։

Ազգային ժողովի լրատվական բաժնից Factor TV-ի հետ զրույցում պարզաբանեցին, որ միջադեպին ընթացք է տրվել Արթուր Հովհաննիսյանի դիմումի հիման վրա։ Վարչության պետ Լաուրա Անտոնյանի խոսքով՝ բացի այդ, սա լրագրող Քնար Մանուկյանի երկրորդ նախազգուշացումն է, որն էլ, օրենքի համաձայն, հիմք է տվել նման որոշում կայացնելու։

Այնինչ, Քնար Մանուկյանը նշում է՝ առաջին նկատողությունը ստացել է լրագրողական իր պարտականությունները կատարելու համար՝ Ազգային ժողովի ծեծկռտուքներից մեկը լուսաբանելու ժամանակ։

Լրատվամիջոցը հրաժարվում է հեռացնել հրապարակումը՝ հիմք ընդունելով նաև Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանի հորդորը, փակելով միայն անվտանգության աշխատակիցների դեմքերը։ Մանուկյանը, այնուամենայնիվ, ստանում է առաջին նկատողությունը։ Եթե նախորդ անգամ լռել են, այս անգամ  հայտարարում է՝ մինչև դատարան հասնելու են։

Բացի Արթուր Հովհաննիսյանից՝ պատրաստվում են հայց ներկայացնել նաև ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի դեմ։ «Armlur» կայքի թողարկման պատասխանատու Սոնա Գրիգորյանը պնդում է՝ Առաքելյանն ապօրինի գործողություներ է կատարել։

Լրագրող Արամ Աբրահամյանը, որ երեք տասնամյակից ավելի է՝ լրատվական դաշտում է, կարծիք է հայտնում՝ ԱԺ-ն չպետք է լիազորություն ունենա լրագրողին հավատարմագրից զրկելու։ Աբրահամյանը՝ նկատում է, այս իշխանությունների օրոք լրագրողների նկատմամբ վերաբերմունքն ավելի խիստ է։

Այս ֆոնին ուշագրավ է դառնում Նիկոլ Փաշինյանի 2019 թվականի հայտարարությունը՝ մամուլը Հայաստանում այժմ ազատ է, քան երբևէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան