ՀԷՑ-ը «Ամերիաբանկ»-ի հետ համագործակցությամբ 32 մլրդ դրամի պարտատոմս է թողարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն առաջին անգամ 32 մլրդ դրամի պարտատոմս է թողարկել։  Տոկոսադրույքը 11,4% է՝ 3 տարի մարման ժամկետով և արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 հազար դրամ է։ Ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն ընդգծում է՝ բոլոր ռիսկերը գնահատել են:

«Պարտատոմսերի թողարկման նպատակն է՝ վերաֆինանսավորել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարկերը, ինչպես նաև ապահովել ներդրումային ծրագրի շարունակությունը, որն ուղղված է էլեկտրաէներգիայի կորուստների կրճատմանը, բաշխիչ ցանցի ընդլայնմանը, օպերացիոն ծախսերի կրճատմանը, սպասարկման որակի բարելավմանը, ցանցին նոր բաժանորդների միացմանը, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերի արդիականացմանը»,- ասում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

Պարտատոմսերի թողարկումն ու տեղաբաշխումն իրականացվում է «Ամերիաբանկ»-ի հետ համագործակցությամբ։ Բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ընդգծում է պարտատոմսերը հայկական դրամով թողարկելու կարևորությունը։ Նրա խոսքով՝ դա նպաստում է ազգային արժույթի նկատմամբ վստահությանը և երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը։

Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո պարտատոմսերը կմտնեն նաև երկրորդային շուկա՝ արդեն ձևավորված դիվերսիֆիկացված ներդրողների բազայի, թողարկման աննախադեպ մեծ ծավալի շնորհիվ։

«Մենք, որպես թողարկմանն աջակցող ֆինանսական կառույց, վարելու ենք այդ գործընթացը։ Մեծ հույս ունենք, որ դրանով կնպաստենք կապիտալ շուկաների առավել զարգացմանն ու կմեծացնենք հետաքրքրությունը նոր թողարկումների նկատմամբ»,- նշում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

Տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել 2024 թվականի փետրվարի 9-ին, այս պահին արդեն գնվել է պարտատոմսերի 30%-ը։ Հիմնական պոտենցիալ ներդրողները հայկական բանկերն ու կենսաթոշակային հիմնադրամներն են, սակայն ֆիզիկական անձանց համար պարտատոմսերի գնման գործընթացը պարզեցված է. ցանկացողները դրանք կարող են ձեռք բերել օնլայն ու ավտոմատացված եղանակով՝ MyAmeria հավելվածի MyInvest հարթակից։

«Ամերիաբանկ»-ի գլխավոր տնօրենն ընդգծում է՝ առքուվաճառքի գնանշումները լինելու են ամեն օր, ինչը նշանակում է, որ պոտենցիալ ներդրողներն ավելի մեծ հետաքրքրություն կցուցաբերեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան