ՄԱԿ-ի ԱԽ-ն կրկին կքվեարկի Գազայում հրադադարի մասին բանաձևի շուրջ

Լուրեր

27.06.2026 | 09:03
ԱԱ-2026. Բելգիան ու Եգիպտոսը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեքշաբթի կրկին կքվեարկի Գազայում ռազմական գործողությունները դադարեցնելու օգտին: Նախորդ բանաձևերի վրա վետո էր դրել Իսրայելի գլխավոր դաշնակից ԱՄՆ-ի կողմից, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բանաձևի սկզբնական նախագիծը, որը պետք է քվեարկության դրվի, կոչ է անում «հրատապ և կայուն դադարեցնել ռազմական գործողությունները», որպեսզի թույլատրվի մարդասիրական օգնության անխոչընդոտ հասանելիություն Գազայի բնակիչներին: Այնուամենայնիվ, որոշ տեղեկությունների համաձայն՝ ձևակերպումները կարող են մեղմվել և վերածվել «ռազմական գործողությունների դադարեցման»՝ ԱՄՆ-ի աջակցությունն ապահովելու համար:

Ավելի վաղ ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզության ղեկավարները հանդիպել են Կատարի վարչապետի հետ, որը միջնորդում է ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններում՝ փորձելով ապահովել իսրայելցի պատանդների ազատ արձակումը: Սա առաջին նման հանդիպումն է անցյալ ամիս մեկշաբաթյա հրադադարի խախտումից հետո։

ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Սոյերսը BBC-ին ասել է, որ բանաձևը մշակող դիվանագետներն անում են ամեն ինչ, որպեսզի գոնե ԱՄՆ ներկայացուցիչները ձեռնպահ մնան քվեարկությունից, այլ ոչ թե վետո դնեն դրա վրա:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկությունից առաջ Ժնևի մարդասիրական կազմակերպությունները խստորեն են արտահայտվել Գազայում տիրող իրավիճակի և խաղաղ բնակիչների տառապանքների մասին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ից Ջեյմս Էլդերը հայտարարել է, որ Գազայի հատվածում չի պահպանվում անգամ միջազգային իրավունքի պահպանման տեսանելիությունը բժշկական հաստատությունների անվտանգության, սննդամթերքի և ջրի անվտանգությունն ապահովելու համար: