ՆԱՏՕ-ն քննարկում է Ռուսաստանի հիպոթետիկ հաղթանակի հետևանքները

Լուրեր

25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
25.06.2026 | 10:03
Կարապետ Գուլոյանի գործն ուղարկվել է դատարան․ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 229 մլն դրամ
25.06.2026 | 09:47
Նավթի գները նվազել են
25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ-ի և Եվրոպայի հետագա ֆինանսական ու ռազմական օգնության հետ կապված առաջացող փակուղին Ուկրաինայի դաշնակիցներին ստիպում է խորհել այն բանի շուրջ, ինչին նրանք հրաժարվում էին հավատալ ռուսական ներխուժման առաջին օրերից ի վեր․ այն է՝ ինչ կլինի, եթե Պուտինի Ռուսաստանը կարողանա հաղթել, գրում է Bloomberg-ը։

Բացի Ուկրաինայի համար հնարավոր աղետալի հետևանքներից՝ որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ սկսել են «հանգիստ դիտարկել» Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայի ամենամեծ հակամարտությունում ձախողման հետևանքները, գրում է թերթը՝ վկայակոչելով ներքին քննարկումներին ծանոթ իր աղբյուրներին:

Նրանց խոսքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակի ալիքային հետևանքները կզգացվեն ամբողջ աշխարհում, քանի որ ԱՄՆ-ի գործընկերներն ու դաշնակիցները կարող են կասկածի տակ դնել Վաշինգտոնի պաշտպանական խոստումների արժանահավատությունը:

Մերձբալթյան երկրներում պաշտոնյաներն արդեն կոչ են անում հանրությանը պատրաստվել հաջորդ պատերազմին, քանզի ռուսական ռազմական ուժերը չեն ջախջախվի Ուկրաինայում: Քննարկումներում հարցից, թե «ի՞նչ կլիներ, եթե Ռուսաստանը հարձակվեր», անցել են մինչև վերջերս աներևակայելի թվացող կոնկրետ նախապատրաստությունների։

Չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրապարակային հավաստիացումներին՝ հարցերն աճում են այն մասին՝ արդյո՞ք ԱՄՆ-ը և մյուս դաշնակիցներն իսկապես վտանգի տակ կդնեն իրենց զորքերը՝ պաշտպանելով փոքր երկրներին, որոնք ժամանակին եղել են Խորհրդային Միության մաս: