Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Լուրեր

08.07.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.07.2026 | 22:10
Էրդողանը կոչ է արել ՆԱՏՕ-ում պաշտպանական համագործակցությունը կառուցել առանց խոչընդոտների
08.07.2026 | 21:57
Առյուծի անկման հիմնական պատճառը տեղափոխումը չէ. FPWC-ի հայտարարությունը
08.07.2026 | 21:40
Հետաձգվում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացը. ինչ են բանակցել Կարապետյանը և կառավարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 21:35
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
08.07.2026 | 21:25
Վահե Գևորգյանն ու Կարեն Նալբանդյանը` «Ելիմայի» դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 21:12
Թրամփը հայտարարել է, որ այսօր հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ
08.07.2026 | 21:00
Փաշինյանը չներեց Գագիկ Ծառուկանի խոսքը առյուծների վանդակի մասով․ կալանքը անձնական քինախնդրություն է․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 20:47
Թրամփը սպառնում է չորեքշաբթի երեկոյան Իրանի դեմ նոր հարվածներով
08.07.2026 | 20:33
Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը
08.07.2026 | 20:20
ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
08.07.2026 | 20:08
Թրամփը վստահություն է հայտնել, որ կարող է հաշտեցնել ՌԴ-ին և Ուկրաինային, «ինչպես արել է Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում»
08.07.2026 | 20:00
Իմ տեսնելով՝ Ծառուկյանը դիմադրելու գործողություն է արել իրավապահներին․ գետնին պառկեցնելն ադեկվատ է այդ դեպքում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 19:45
Հայտնի են ֆուտզալի Հայաստանի չեմպիոնի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
08.07.2026 | 19:30
«Ասֆալտին փռելու» տեսարան․ ինչո՞ւ Ծառուկյանին 7 հոգով գետնին պառկեցրին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կ. Գ.-ն, զբաղեցնելով Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Ա. Մ.-ի և նրա մատնանշած անձի օգտին ապօրինի անգործության համար ստացել է կաշառք․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Է. Ղ.-ն կնոջը պատկանող՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում գտնվող հողատարածքում շինարարական աշխատանքներ սկսելու համար համապատասխան թույլտվություն ստանալու նպատակով 2023 թվականի հունվարին դիմել է Աբովյանի համայնքապետարան, սակայն, չսպասելով համապատասխան որոշման կայացմանը, «Ս.Ա. Գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Ա. Մ.-ի հետ ձեռք է բերել նշված տարածքում հողային աշխատանքներ սկսելու վերաբերյալ պայմանավորվածություն:

Այդ ընթացքում Աբովյանի համայնքապետարանի աշխատակից Կ. Գ.-ն իր լիազորություններից բխող վերահսկողական գործառույթների իրականացման ժամանակ հայտնաբերել է կատարվող ապօրինի շինարարությունը և պահանջել դադարեցնել այն: Ա. Մ.-ն էլ, իր ծանոթներից մեկի միջնորդությամբ հանդիպել է համայնքապետարանի հիշյալ պաշտոնյայի հետ և վերջինիս խնդրել, որ մինչև շինարարության համար թույլտվություն ստանալը շարունակի տարածքում կատարվող աշխատանքները: Կ. Գ.-ն համաձայնվել է և ապօրինի անգործության համար, այն է՝ հայտնաբերած խախտումը չարձանագրելու համար Ա. Մ.-ից ստացել 100.000 ՀՀ դրամ կաշառք:

Վերը նշված հանցավոր արարքների համար Կ. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Ա. Մ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:  Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: