ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Դյուժարիկ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարժվելու հարցում։ Այս մասին ադրբեջանական Report-ի հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«ՄԱԿ-ը կարիք չունի ամեն տեղ խաղաղության և անվտանգության հարցերի լուծման գործում առաջատար դեր խաղալու: Մենք գիտենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարցերը լուծելիս այլ երկրներ արդեն հանդես են եկել խաղաղ լուծում գտնելու նախաձեռնությամբ: Գլխավոր քարտուղարը չի ցանկանում ներգրավված լինել մի բանում միայն նրա համար, որ ներգրավված լինի և հնարավոր է՝ իրավիճակը բարդացնի։ Սակայն մենք միշտ պատրաստ ենք աջակցել արդեն գոյություն ունեցող շրջանակներին»,- ասել է Դյուժարիկը։

Նա նաև խոսել է վերջին շաբաթներին հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումների մասին։

«Իմ տեսանկյունից, որպես այս հարցում անտեղյակ մարդ, թվում է, որ զգալի քայլեր են ձեռնարկվել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում: Գլխավոր քարտուղարը դրանք ողջունել է, և մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման առաջընթացի ճանապարհին»,- նշել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։

Էմմա Չոբանյան