Կոչ ենք անում մարդու իրավունքների թշնամի Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ սահմանել․ Ադրբեջանի ընդդիմությունը դիմում է միջազգային հանրությանը

Լուրեր

29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
29.06.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // Ավինյանը դժգոհ է ասֆալտապատման որակից․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:55
Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:47
Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին
29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:06
ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները
29.06.2026 | 11:03
ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի դիմումները ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 10:53
Կիևյանում ահռելի գործ է արվում, եթե վերջում ասֆալտի հարց ունեցանք, գումար չենք տալու. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով միջազգային կազմակերպություններին ու ժողովրդավարական աշխարհին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել երկրի իշխող ռեժիմի դեմ՝ քաղաքական բռնաճնշումների պատճառով։

Ազգային խորհուրդը կարծում է, որ ազատ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումը և անհիմն և ծիծաղելի մեղադրանքներով այնպիսի քաղաքական առաջնորդների բանտարկությունը, ինչպիսիք են Գուբադ Իբադօղլուն և Թոֆիգ Յագուբլուն, առաջացրել են ժողովրդի զայրույթը։

«Այս քայլերն ամեն օր հավասարապես սրում են երկրում ռեակցիոն ռեժիմի սոցիալական վիճակը, խորացող տնտեսական ճգնաժամը, ինչպես նաև ողջ տարածաշրջանն ընդգրկող եվրաինտեգրման շարժումը և համաշխարհային սպասվող գլոբալ փոփոխությունները։ Ավտորիտարիզմի նկատմամբ ժողովրդավարության հաղթանակի ֆոնին փորձ է արվում վերափոխել երկրի քաղաքական մակարդակը, ապահովագրել հեռանկարային աշխարհաքաղաքական և ներքին սոցիալական սպառնալիքներից՝ ստեղծելով անայլընտրանք միջավայր»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ «վնասակար և անհեռանկարային է հանուն ընտանեկան իշխանության պահպանման երկիրը դեպի Արևելք մղելը»։

Ազգային խորհուրդը կոչ է անում Իլհամ Ալիևի ռեժիմին՝ զերծ մնալ Ադրբեջանն ամբողջատիրական կառավարման ճանապարհին դնելուց և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

«Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին և ժողովրդավարական աշխարհին՝ անտարբեր չմնալ Ադրբեջանում մոլեգնող ռեպրեսիվ ռեժիմի հակամարդկային գործողությունների նկատմամբ և նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել Ալիևի ռեժիմի դեմ, որը դարձել է մարդու իրավունքների և ազատությունների թշնամի»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին Ադրբեջանի իշխանությունները բռնաճնշումների նոր ալիք են սկսել ընդդիմադիրների, լրագրողների ու քաղհասարակության ներկայացուցիչների դեմ։ Մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում առնվազն 8 լրագրող է կալանավորվել, ինչպես նաև մի շարք ընդդիմադիր գործիչներ ու ակտիվիստներ։

Էմմա Չոբանյան