«Արարատից՝ Ալպեր». Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի համերգը՝ Իտալիայում

Լուրեր

15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, բացառիկ համերգով հանդես է եկել Իտալիայի Պորդենոնե քաղաքի «Վերդիի» անվան թատրոնում:

Համերգը նվիրված էր Լեռների համաշխարհային օրվան, որը մեծ շուքով է նշվում Իտալիայում:

Համերգը կազմակերպվել է Իտալիայում ՀՀ դեսպանության, Իտալիայի զբոսաշրջության նախարարության, Պորդենոնեի քաղաքապետարանի, Վենետիկի հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի համագործակցությամբ:

Համերգի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Իտալիայի խորհրդարանի հետ կապերի հարցերով նախարար Լուկա Չիրիանին, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, Ֆրիուլի Վենեցիա Ջուլիայի իտալական ալպիական ակումբի (CAI, Club Alpino Italia) փոխնախագահ Անտոնիակոմի Էլվիոն, Պորդենոնեի թատրոնի Վերդիի տնօրենների խորհրդի նախագահ Ջովանի Լեսիոն։

«Արարատից՝ Ալպեր» խորագիրը կրող համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել է Ջան Ֆրանչեսկո Մալիպիերոյի «Հայաստան» սիմֆոնիկ պիեսը՝ նվիրված կոմպոզիտորի հայ ընկերոջը, որը գրվել է Հայոց ցեղասպանությունից երկու տարի անց՝ 1917 թվականին: Հնչել են նաև Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և Ռիխարդ Շտրաուսի մեծակտավ «Ալպիական սիմֆոնիան», որն առաջին անգամ էր կատարվում այդ հեղինակավոր թատրոնում: Որպես բիս հնչել է Շտրաուսի «Չորս վերջին երգերից» երրորդ երգը՝ «Երբ քուն ես մտնում» (“Beim Schlafengehen”)՝ միջազգային մեծ համբավ վայելող հայազգի սոպրանո Հրաչուհի Բասենցի կատարմամբ:

Հեղինակավոր երաժշտաքննադատ Կլաուդիո Բոլզանը «La Rivista Musica Classica» պարբերականում «Արարատից՝ Ալպեր» համերգը բնութագրում է՝ որպես մշակութային նշանակալի իրադարձություն: