Դատավոր Տիգրան Փոլադյանի լիազորությունները կասեցվել են

Լուրեր

15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
Բոլորը

Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի լիազորությունները կասեցվել են։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։

«2023 թվականի դեկտեմբերի 15-ին, դռնփակ նիստում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 14-ին ներկայացված «Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Ռոբերտի Փոլադյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» և «Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Ռոբերտի Փոլադյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 1/9-12-2023 և թիվ 1/9-13-2023 միջնորդությունները բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ ԲԴԽ-102-Ո-Ք-1 և թիվ ԲԴԽ-102-Ո-Ք-2 որոշումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 1-ին հավելվածի 86-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․

1. Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ։

Նշենք, որ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 1-ին հավելվածի 86-րդ կետի համաձայն՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու առնչությամբ Խորհուրդը նույն նիստում կայացնում է մինչև քրեական գործի վարույթի ավարտը դատավորի լիազորությունները կասեցնելու մասին որոշում:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդը դեկտեմբերի 15-ին քննել և համաձայնություն է տվել Տիգրան Փոլադյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ Գլխավոր դատախազի միջնորդություններին։ Ըստ ԲԴԽ-ի կողմից հայտնած տեղեկությունների՝ դատավորին վերագրվում է առերևույթ կաշառքի առաջարկն ընդունելու և ստանալու մեղադրանք։

Նշենք, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

Չնայած այս կարգավորման առկայությանը՝ դատավորների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհրդի կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվել է թե՛ դատավորի անունը, թե՛ նրան վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքը։

Հիշեցնենք, որ Տիգրան Փոլադյանի կինը՝ դատավոր Անի Հարությունյանը ևս այս պահին քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի: Նա մեղադրվում է Սնանկության դատարանի մեկ այլ դատավորի փողերի լվացման հարցում օժանդակելու մեջ։

Նշենք նաև, որ Տիգրան Փոլադյանը Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Կարեն Փոլադյանի եղբայրն է։

Արաքս Մամուլյան