«Մագնիտսկու ցուցակ»-ով սահմանափակումների տակ գտնվող ռուս գործիչները կհետապնդվեն նաև Հայաստանում․ իրավապաշտպան

Լուրեր

19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.02.2026 | 21:13
ՀՀ-ին և Ճապոնիային հաջողվել է հետևողականորեն զարգացնել քաղաքական երկխոսությունը. Մհեր Գրիգորյան
Բոլորը

Ռուսաստանցի այն բոլոր գործիչները, որոնք սահմանափակումների տակ են «Մագնիտսկու ցուցակ»-ով, նաև Հայաստանում են հայտնվելու սահմանափակումների տակ։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

«Սրանք քայլեր են, որոնք Հայաստանի իշխանությունները նախաձեռնում են, սակայն չգիտեմ՝ ինչքան երկար են մտածում։ Բոլոր դեպքերում, «Մագնիտսկու ցուցակ»-ը հայտնի է․ ռուսական իշխանության ամենանշանակալի դեմքերն այդ ցուցակում են։ Արժանի են, իհարկե, որ նրանք այդ ցուցակում լինեն, բայց թե ինչո՞ւ է այդ ցուցակին հենց այս պահին միացել Հայաստանը, չեմ կարող ասել»,- ասաց Վարդան Հարությունյանը։

Հիշեցնենք՝ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելն այսօր հայտնել է, որ ԵՄ անդամ չհանդիսացող 11 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը, միացել են ԵՄ խորհրդի՝ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության որոշմանը, որով պատժամիջոցներ են սահմանվում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման համար պատասխանատու պաշտոնյաների, անձանց ու կազմակերպությունների դեմ։ Նշվում է, որ պատժամիջոցները երկարացվել են մեկ տարով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ը։

Նշենք, որ «Մագնիտսկու ակտ» օրենքը պատժամիջոցներ է նախատեսում ամբողջ աշխարհում կոռուպցիոներների և մարդու իրավունքները խախտողների դեմ, ինչպես նաև ԱՄՆ-ում նրանց սեփականության կալանավորում։ Ի թիվս այլոց, այս պատժամիջոցային ցուցակում ընդգրկված են Ռուսաստանի Դաշնության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Քրեակատարողական դաշնային ծառայության նախկին տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովը, ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը և Ռուսական գվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը։

Ցուցակում ընդգրկված են վեց երկրներից անհատներ և կազմակերպություններ, այդ թվում՝ հյուսիսկորեացի երկու նախարարներ և դատախազներ, լիբիացի զինյալներ, Հարավային Սուդանից գեներալ և Էրիթրեայի պետական անվտանգության բյուրոն: Աշխարհում մարդու իրավունքների խախտումների համար ԵՄ պատժամիջոցների ցուցակը ստեղծվել է 2020 թվականի դեկտեմբերի 7-ին։

ԵՄ-ի մարդու իրավունքների գլոբալ պատժամիջոցների ռեժիմը, որը երբեմն նաև կոչվում է «Մագնիտսկու եվրոպական ակտ», Բրյուսելին թույլ է տալիս «դատապարտել անհատներին, կազմակերպություններին և մարմիններին, ներառյալ պետական և ոչ պետական դերակատարներին, որոնք պատասխանատու են, ներգրավված են կամ առնչություն ունեն մարդու իրավունքների լուրջ խախտումների և չարաշահումների հետ ամբողջ աշխարհում»: