Հետախուզման մեջ գտնված Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 10 մլն դրամ գրավն ու բացակայելու արգելքը

Լուրեր

15.11.2024 | 22:29
Հրդեհ Նորաշեն գյուղում. այրվել են երկու տների տանիքներ
15.11.2024 | 22:14
Ֆրանսիայում ավարտվում է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի ուսուցումը
15.11.2024 | 21:59
Երևանում ավտոմեքենա է այրվել
15.11.2024 | 21:45
Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել
15.11.2024 | 21:34
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 21:20
Խիստ հակասական COP29. մասնագետները կլիմայի շուրջ բանակցություններն այլևս արդյունավետ չեն համարում
15.11.2024 | 21:06
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ
15.11.2024 | 20:57
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
15.11.2024 | 20:44
Գրետա Թունբերգը ժենգյալով հաց է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 20:30
Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
15.11.2024 | 20:20
Աբխազիայում բանակցություններ են սկսվել իշխանությունների և ընդդիմության միջև
15.11.2024 | 20:14
Թումանյան փ. – Մաշտոցի պ. Խաչմերուկում մասնակի, իսկ Թումանյան-Սարյան հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է
15.11.2024 | 20:11
Պուտինն ու Շոլցն առաջին անգամ հեռախոսով զրուցել են 2022 թվականի դեկտեմբերից ի վեր. Suddeutschen Zeitung
15.11.2024 | 20:00
Բա մե՛ր համբերության բաժակը ոնց է լցվել պարոն Փաշինյանի անհետևանք ելույթներից․ մի անգամ ասե՞լ է՝ բանակում մահերը կանխեք․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 19:51
Հիմարություն է մարդու հիմնարար ազատությունները չհարգող երկրներում COP-ի անցկացումը․ Գրետա Թունբերգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդու՝ հետախուզման մեջ գտնված Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 10 մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը։ Այս որոշումները կայացվել են նախաքննության ընթացքում՝ մինչև գործը դատարան ուղակելը։

Հիշեցնենք, որ 2020 թվականին Արտյոմ Խաչատրյանն ԱԱԾ-ում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հետախուզում հայտարարվել։

Նշենք, որ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և խորհրդի անդամ Արտյոմ Խաչատրյանի, Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Արամ Խաչատրյանի, «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի ու ևս մեկ անձի՝ Աշոտ Պապիկյանի վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուօցիոն դատարան։

Ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Գագիկի Խաչատրյանն, ըստ մեղադրանքի, հանդիսանալով 2008 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 4-ը ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի, այնուհետև 2008 թվականի հունիսի 4-ից մինչև օգոստոսի 20-ը՝ նշված կոմիտեի նախագահի, 2008 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2014 թվականի ապրիլի 26-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ 2014 թվականի ապրիլի 26-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 8-ը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի որդին, եղբոր՝ Գուրգեն Խաչատրյանի և ազգական Արամ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, հոր կողմից զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված, ՀՀ հարկային և մաքսային մարմիններին ապրանքներ մատակարարելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով Ալեքսանդր Եսայանի մասնակցությամբ հիմնադրել են «Այյունեթվորքս» ՍՊ ընկերությունը, որի գրանցման փաստաթղթերում, որպես 40 % բաժնեմասի սեփականատեր նշվել է Ալեքսանդր Եսայանը, իսկ Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանների 60 % բաժնեմասը գրանցվել է վերջիններիս ազգական Հայկ Խաչատրյանի անվամբ:

2008-2016թթ. ընկած ժամանակահատվածում, ըստ քրեական գործի, Գագիկ Խաչատրյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր և եղբոր որդիներին պատկանող առևտրային կազմակերպության տնտեսական գործունեությանն ապօրինի նպաստելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, հանձնարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց համագործակցել «Այյունեթվորքս» ՍՊ ընկերության ծառայողների հետ, հնարավորինս աջակցել վերջիններիս՝ ՀՀ ՊԵԿ-ի և ՀՀ ՖՆ կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գնումների ընթացակարգերին պատշաճ մասնակցությունն ապահովելու, տրամադրել դրա համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերացնել առաջացող խոչընդոտները և կիրառել առավել բարենպաստ գնման ընթացակարգեր:

Օգտվելով Գագիկ Խաչատրյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու արդյունքում ապօրինի կերպով ստեղծված բարենպաստ պայմաններից՝ «Այյունեթվորքս» ՍՊ ընկերության ծառայողները ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ 2008-2020 թվականների ընթացքում կնքել են ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման բազմաթիվ պայմանագրեր՝ ընդհանուր 4.426.435.781 ՀՀ դրամ արժեքով:

Կնքված պայմանագրերի համաձայն՝ նշված ժամանակահատվածում «Այյունեթվորքս» ՍՊ ընկերությանը փոխանցվել է ընդհանուր 4.088.828.371 ՀՀ դրամ գումար:

ՀՀ հարկային և մաքսային մարմիններին ապրանքներ մատակարարելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով «Այյունեթվորքս» ՍՊ ընկերությունը հիմնադրելով և Գագիկ Խաչատրյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու արդյունքում ապօրինի կերպով ստեղծված բարենպաստ պայմաններից օգտվելով, պետական մարմինների հետ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելով՝ ինչպես Արտյոմ Խաչատրյանը, այնպես էլ Գուրգեն և Արամ Խաչատրյաններն օժանդակել են Գագիկ Խաչատրյանին՝ չարաշահել պաշտոնեական լիազորությունները, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

«Վերջիններիս գործողությունների հետևանքով խարխլվել է պետական մարմինների հեղինակությունը, խաթարվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ֆինանսների նախարարության բնականոն գործունեությունը, գնումների բնականոն գործընթացը, խախտվել են գնման գործընթացին մասնակցող կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը»,- ասված է մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մեջ:

Դատարան ուղարկված գործով Արամ Խաչատրյանին ևս մեղադրանք է ներկայացված վերը նշված դեպքի առթիվ։ Բացի այդ, ըստ մեղադրանքի, Արամ Խաչատրյանը, փաստացի հանդիսանալով «Այյունեթվորքս» ՍՊ ընկերության բաժնեմասի սեփականատեր և այն ղեկավարող անձ, օժանդակել է Գագիկ Խաչատրյանին նշված առևտրային կազմակերպության փոխանցված՝ պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությանը:

Այսպես, Գագիկ Խաչատրյանը, զբաղեցնելով ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը, պատասխանատու լինելով պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականության և իրականացման համար, տեղյակ լինելով մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և նոր տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքների գնման անհրաժեշտության մասին, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող և այլ անձանց մասնակցությամբ ապահովել է 19 ծրագրային մոդուլի ձեռքբերման պայմանագրի կնքումն իրական արժեքից էապես բարձր՝ 4.283.580.000 ՀՀ դրամով իր և եղբոր որդիների՝ Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանների փաստացի մասնակցությամբ և ղեկավարմամբ գործող «Այյունեթվորքս» ՍՊ ընկերության հետ։ Ընդ որում, նշված ընկերության հետ պայմանագիր կնքելիս գնում կատարելու վերաբերյալ մրցույթ չի անցկացվել, ընտրվել է առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգը և հրավեր է ուղարկվել միայն մեկ «Այյունեթվորքս» ՍՊ ընկերությանը: Լավատեղյակ լինելով նախատեսվող ծրագրի և դրա ֆինանսավորման մանրամասներին, Գագիկ Խաչատրյանն ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց միջոցով մասնակցել է նշված աշխատանքների կազմակերպմանը՝ ենթակապալառու կազմակերպության ընտրությանը, համապատասխան մասնագետների ներգրավմանը, նրանց համար աշխատանքային պայմանների ստեղծմանը, ֆինանսավորման հետ կապված հարցերի քննարկմանը, որի ընթացքում ենթակապալառու կազմակերպության ներկայացուցիչը պարտավորություն է ստանձնել նախատեսվող աշխատանքների գերակշիռ մասը՝ շուրջ 95%-ը, կատարել շուրջ 2.000.000.000 դրամին համարժեք 4.200.000 ԱՄՆ դոլարով։

Չնայած այդ հանգամանքին՝ 2014 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ ֆինանսների նախարարության և «Այյունեթվորքս» ՍՊԸ միջև կնքվել է 4.283.580.000 դրամ արժեքով պայմանագիր՝ պետության կարիքների համար տեղեկատվական համակարգերի արդիականացման և նոր տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքներ կատարելու մասին:

Նույն օրը կնքվել է ենթակապալի պայմանագիր «Այյունեթվորքս» և «Ֆլեքսիբիլիթի ինթեգրիթի պրոֆեսիոնալիզմ Սոֆթվեր ինք» ընկերությունների միջև։ Թեև ենթակապալառու կազմակերպության ներկայացուցիչն արդեն իսկ ստանձնել է նախատեսվող աշխատանքների գերակշիռ մասը՝ շուրջ 95%-ը, կատարել շուրջ 2.000.000.000 ՀՀ դրամին համարժեք 4.200.000 ԱՄՆ դոլարով կատարելու պարտավորություն, Գ.Խաչատրյանի և նրա անունից հանդես եկած անձանց նախաձեռնությամբ որպես պայմանագրի գին նշվել է 7.408.000 ԱՄՆ դոլար (ոչ ավել քան 3.952.500.000 ՀՀ դրամը): Ընդ որում, «Ֆլեքսիբիլիթի ինթեգրիթի պրոֆեսիոնալիզմ Սոֆթվեր ինք» ընկերությունը գրանցվել է Կանադայում՝ «Վեբբ ֆոնտեն» ընկերության տեխնիկական տնօրեն Ա.Մկրտչյանի կողմից, մինչ այդ Գ.Խաչատրյանի և նրա անունից հանդես եկող մյուս անձանց հետ նախապես ունեցած պայմանավորվածության շրջանակներում։

Դատարան ուղարկված գործով Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առջադրվել այն բանի, որ նա, հանդիսանալով տնտեսավարող սուբյեկտի՝ «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն, ինչպես նաև «Ջերմուկ Տուրբոշին», «Ինկառթրեյդ», ««ԱՐ-ԲԵ» հայ-բելոռուսական առևտրի տուն», «Ակվասպորտ», «Մուլտի Ակվամարին», «Ֆարմ-Ադամա» ՍՊ ընկերությունների և «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության հիմնադիր կամ տնօրեն, 2008 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2014 թվականի ապրիլի 26-ը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ 2014 թվականի ապրիլի 26-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 8-ը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած և նշված ժամանակահատվածում իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացրած, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձին՝ Գագիկ Գուրգենի Խաչատրյանին որդիների՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով` 8.142.315.480 ՀՀ դրամին համարժեք 22.185.000 ԱՄՆ դոլար և 206.500 եվրո կաշառք, նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային և մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու, վարչական մարմինների միջամտությունից նշված ընկերությունների տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահելու, պետական մարմինների վերահսկողական գործառույթները մեղմելու և համապատասխան հիմքերի առկայության դեպքում առավել բարենպաստ վարչական ակտեր կայացնելու համար:

Ըստ մեղադրանքի՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով՝ Սեդրակ Առուստամյանը 02.05.2011թ. մինչև 07.11.2011թ. ընկած ժամանակահատվածում ենթադրյալ կաշառքի առարկա հանդիսացող՝ 8.142.315.480 ՀՀ դրամին համարժեք 22.185.000 ԱՄՆ դոլարը և 206.500 եվրոն փոխանցել է Խաչատրյան եղբայրների մատնանշած և նրանց հետ փոխկապակցված «VETO GROUP», «VETO TRUST» և «WEST COAST ESCROW» ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին, ավելին, նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար Սեդրակ Առուստամյանի և Գուրգեն, Արտյոմ Խաչատրյանների միջև կնքվել են 2009 թվականի հուլիսի 9-ով, 2011 թվականի ապրիլի 30-ով և 2011 թվականի հուլիսի 10-ով թվագրված փոխառության պայմանագրեր՝ համապատասխանաբար 7.000.000, 10.000.000 և 13.400.000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ, մինչդեռ Սեդրակ Առուստամյանին որևէ գումար տարիներ շարունակ և առ այսօր չի վերադարձվել:

Այսպիսով, ըստ գործի, Սեդրակ Առուստամյանն Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանների միջոցով Գագիկ Խաչատրյանին տվել է առանձնապես խոշոր չափերով՝ 8.142.315.480 ՀՀ դրամին համարժեք 22.185.003 ԱՄՆ դոլար և 206.500 եվրո կաշառք, ինչպես նաև միջոցներ տրամադրելու ու խոչընդոտները վերացնելու, այն է` իր բանկային հաշվից գումարները փոխանցելու և դրանք որպես փոխառության վերադարձ կամ փոխառություն ներկայացնելու եղանակով օժանդակել է վերջիններիս հանցավոր ճանապարհով ստացված նշված առանձնապես խոշոր չափերով գումարն օրինականացնելուն։

Աշոտ Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011-2016 թվականների ընթացքում խոչընդոտները վերացնելու և միջոցներ տրամադրելու եղանակով օժանդակել է Արտյոմ, Գուրգեն և Արամ Խաչատրյաններին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը:

Այսպես. Արտյոմ, Գուրգեն և Արամ Խաչատրյանները, հանդիսանալով Գագիկ Խաչատրյանի որդիները, փաստացի և գրանցված մասնակցություն են ունեցել ՀՀ-ում գործունեություն իրականացնող «Էլեն արտադրական կոոպերատիվ», «Վոթչ Վորլդ», «Կուլինարի Դիսթրիբյութորս», «Դելտապրո», «Տաքսի Տուր», «Մեգակոնցեռն», «Գալաքսի Միլենիում», «Գոլդեն Վեյ», «Գլոբալ Մեդիքալ Ինվեստմենթ», «Դիվայն Էսթեյթ», «Գալաքսի Կոնցեռն», «Գալաքսի Կոնցեռն» (հետագայում` «Բեսթ Կոնսալթինգ»), «Էլմարկետ», «Յուքոմ», «Ինտերակտիվ Թիվի», «Յունինեթ», «Մեգասպորտ», «Վորք», «Մարիա Թամրազյան», «Միլենիում Կոտրակշեն», «Պերսոնալ Սեքյուրիթի», «Լյուքս Շին», «Այյունեթվորքս», «Մեգաֆուդ», «Սոլիդ Ֆորս», «Սովռանո», «Չիմեգ», «Ֆոտոմաստեր», «Դարֆ», «Մեգամոթրս», «Ապեյրոն», «Մեգապահեստ», «Էլջեն», «Տերմինալ Պահեստ», «Սամվել և Ադրիան», «Խակսան», «Հեռթ», «Մեգաթոյ», «Յոթ ընկեր», «Ջեյ Դաբլյու Հոլդինգ», «Խրոնոգրաֆ», «Թայմս լես», «Ֆորտե Պետրոլ Քոմփանի», «Ինտեր Ֆյուլեր», «Տրանս Ալյանս» ՍՊ և «ԱԱՏՎՔ», «Այքան Քոմունիքեյշն», «Ձյունիկ սառնարան» ՓԲ ընկերություններում, ինչպես նաև փաստացի ղեկավարել են դրանց գործունեությունը:

Ըստ գործի՝ օգտվելով Գագիկ Խաչատրյանի զբաղեցրած պաշտոններով պայմանավորված հովանավորչությունից և թողտվությունից, նախնական համաձայնությամբ, խմբով, հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարները չվճարելու նպատակով 2011-2016 թվականների ընթացքում թաքցրել են նշված կազմակերպությունների գործունեության իրական ծավալները: Այլ խոսքով՝ թաքցրել և խեղաթյուրել են նշված գումարների ծագման աղբյուրը, դրանց պատկանելիությունը, մասնավորապես այն, որ նշված գումարներն առաջացել են իրենց կողմից հիմնադրված և փաստացի ղեկավարված ընկերությունների տնտեսական գործունեության ընթացքում առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ վճարելուց խուսափելու արդյունքում և օրենքով սահմանված կարգով, ժամկետներում չեն ներկայացրել դրանց վերաբերյալ համապատասխան հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր կամ հարկման հիմք հանդիսացող իրական հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթղթեր:

Նման պայմաններում Արտյոմ, Գուրգեն և Արամ Խաչատրյանների մոտ առաջացել են չհայտարարագրված և հարկային մարմնի հսկողությունից դուրս մնացած եկամուտներ` առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 1.555.005.338 ՀՀ դրամ, 97.203.297 ԱՄՆ դոլար, 2.065.665 եվրո կանխիկ գումարներ:

Այնուհետև, ըստ գործի, Արտյոմ, Գուրգեն և Արամ Խաչատրյանները, ձեռնամուխ են եղել հանցավոր ծագում ունեցող նշված գումարների օրինականացման գործընթացի իրականացմանը, որի շրջանակներում իրենց հետ փոխկապակցված անձանց, այդ թվում` Գալուստ Գրիգորյանի միջոցով, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները 2011-2016 թվականների ընթացքում տրամադրել են «Ամերիա» ՓԲ ընկերությունում որպես վարորդ աշխատող Աշոտ Պապիկյանին և հանձնարարել են վարձատրության դիմաց կանխիկ մուտքագրել իրենց կողմից տրված բանկային հաշվեհամարներին:

Աշոտ Պապիկյանն իր հերթին խոչընդոտները վերացնելու և միջոցներ տրամադրելու եղանակով օժանդակություն ցուցաբերելով Արտյոմ, Գուրգեն և Արամ Խաչատրյաններին, ստացած վարձատրության դիմաց՝ յուրաքանչյուր գործարքի համար ստանալով 30.000-50.000 ՀՀ դրամ գումար, «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության համապատասխան աշխատակիցների միջոցով իրեն փոխանցված գումարները բանկային փոխանցումներով կանխիկ մուտքագրել է փաստացի Արտյոմ, Գուրգեն և Արամ Խաչատրյանների հետ փոխկապակցված, արտերկրում, այդ թվում` օվշորային գոտիներում գրանցված, ՀՀ-ում որևէ տնտեսական գործունեություն չիրականացնող «ՌԵԴՀԻԼԼ ԷՆԹԵՐՓՐԱՅԶԻՍ Լ.Փ.\REDHILL ENTERPRISES L.P.», «ԱԼՏԱԴԵՆԱ ՀՈԼԴԻՆԳ ՔՈՐՓ.\ALTADENA HOLDING CORP.», «ԲԱՐԹԼԵՆ ԻՆՔ.\BARTLEN INC.», «ՆԱՏԱՆ ԱՍՈՇԻԵՅԹՍ ԻՆԿ.\NATAN ASSOCIATES INC.», «ՎԻԴԻԷՅ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԷԼԹԻԴԻ\VDA INVESTMENT LTD» ընկերությունների` «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունում վարվող հաշվեհամարներին:

Վերը նշված 4 մեղադրյալի վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Տիգրան Դավթյանին։

Արաքս Մամուլյան