Ռուսական զորքերն առաջ են շարժվել Ավդեևկայից հյուսիս, ուկրաինական զինված ուժերը՝ հարավ-արևմուտքում․ ISW

Լուրեր

15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
Բոլորը

Ուկրաինայում շարունակվում են կատաղի մարտերը, իսկ որոշ տեղերում ռուսական բանակը փոքր առաջխաղացումներ է ունենում, հայտնում է Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW):

Ինստիտուտի ներկայացրել է հիմնական եզրակացությունները ճակատներում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ հիմնված աշխարհագրական տվյալների վրա։

• Ռուսական զորքերը հարձակողական գործողություններ են իրականացրել Բախմուտի շրջանում և հասել են հաստատված հաջողությունների՝ նրանք առաջխաղացում են ունեցել Խրոմովեից հյուսիս-արևմուտք (Բախմուտից արևմուտք) և Կուրդյումովկայում (Բախմուտից 13 կմ հարավ-արևմուտք):

• Ռուսական զորքերը շարունակել են հարձակողական գործողություններն Ավդեևկայի մոտ՝ փոքր հաջողությունների հասնելով Ստեպովոյե շրջանում (Ավդեևկայից 3 կմ հյուսիս): Միևնույն ժամանակ, ISW-ն տեսանելի հաստատում չի գտել ռուս զինվորական բլոգերների այն հայտարարություններին, որ ռուսական բանակը մտել է Ավդեևկայի շրջակայք։

• Ուկրաինական զորքերը հակահարձակման են անցել Ավդեևվկայի մոտ և առաջ շարժվել Նևելսկոյեից դեպի արևելք՝ Ավդեևվկայից հարավ-արևմուտք գտնվող փոքրիկ գյուղից:

• Ռուսական աղբյուրները պնդում են, որ ռուսական զորքերն ամբողջությամբ գրավել են Մարինկան և շարունակել են հարձակողական գործողությունները Դոնեցկի արևմուտքում և հարավ-արևմուտքում։ ISW-ն ամբողջ Մարինկայի վրա ռուսական վերահսկողության տեսանելի ապացույց չի գտել:

• Զապորոժիեի շրջանում շարունակվում են դիրքային մարտերը, Ուկրաինայի զինված ուժերը շարունակել են հարձակողական գործողությունները նրա արևմտյան հատվածում, սակայն անհաջող։

• Ռուսական զորքերը ևս հակահարձակումներ են իրականացրել այնտեղ. ըստ ռուսական աղբյուրների՝ նրանց հաջողվել է փոքր հաջողությունների հասնել Կոպանի և Ռաբոտինո գյուղերի միջև, ինչպես նաև Վերբովոյ և Նովոպրոկոպովկա շրջաններում, սակայն ISW-ն սա ևս չի հաստատում։