ԵՄ-ն այսօր կարող է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը․ FT

Լուրեր

15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ-ն այսօր ընդունելու է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ պատժամիջոցների փաթեթը հաջողվել է համաձայնել այն բանից հետո, երբ Ավստրիան հասել է Ուկրաինայից զիջումների ավստրիական Raiffeisen բանկի՝ որպես «պատերազմի հովանավոր» կարգավիճակի վերաբերյալ։ Հանգստյան օրերին Ուկրաինայի իշխանությունները հայտնել էին, որ բանկը ժամանակավորապես հանել են սև ցուցակից։

Վիեննան պաշտոնապես ասել է անդամ մյուս երկրներին, որ իր իրավաբաններին ավելի շատ ժամանակ է պետք առաջարկված միջոցները գնահատելու համար, սակայն ԵՄ մի քանի դիվանագետներ պնդում են, որ իրական խնդիրը բանկի շուրջ ստեղծված իրավիճակն էր։ Քանի որ ԵՄ անդամ մնացած 26 երկրներն արդեն ստորագրել են պատժամիջոցների փաթեթը, FT-ի աղբյուրներն ասել են,  որ նոր միջոցները կհաստատվեն այսօր:

«Հիմա դա ձևականություն է»,- ասել է աղբյուրներից մեկը։

Նշվում է, որ դեռևս պաշտոնապես չհրապարակված փաթեթում ամենաուշագրավ նորամուծությունը Ռուսաստանից ադամանդի ներկրման արգելքն է։ ԵՄ-ն նաև ուժեղացնելու է ռուսական նավթի նկատմամբ գնային շեմի պահպանման վերահսկողությունը։ Ալյումինն առաջին անգամ կենթարկվի սահմանափակող միջոցների, արգելքը կազդի նաև ռուսական մետաղալարերի, փայլաթիթեղի և խողովակների արտահանման վրա։

Նոր փաթեթում թուլացվելու է վերահսկողությունը Ռուսաստանից շքեղ ապրանքների նկատմամբ։ ԵՄ քաղաքացիներին թույլատրվելու է պահպանել իրենց անձնական մեքենաները Ռուսաստանից դուրս գալիս։

Էմմա Չոբանյան