ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները գաղտնի հանդիպում են անցկացրել Թուրքիայում

Լուրեր

15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխնախագահ Սալեհ ալ-Արուրին և շարժման նախկին ղեկավար Խալեդ Մաշաալը գաղտնի հանդիպում են անցկացրել Թուրքիայում, հաղորդում է Kan ռադիոն։ Նրա խոսքով` հանդիպմանը ներկա են եղել նաև շարժման այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Իսրայելի հետ հակամարտությունում ՀԱՄԱՍ-ի հետագա քայլերը։
Kan-ը նշում է, որ դեմ առ դեմ հանդիպում անցկացնելու որոշումը պայմանավորված էր այն մտավախությամբ, որ իսրայելական հետախուզական ծառայությունները կկարողանան հասանելիություն ունենալ քննարկման ընթացքում ասվածին, եթե այն կազմակերպվեր հեռակա կարգով։ Ըստ ռադիոկայանի՝ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները քննարկել են Գազայի հատվածում և Լիբանանում զինյալների գործունեությունը, ինչպես նաև պատանդների փոխանակման նոր գործարքը:
Դեկտեմբերի 17-ին Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պատրաստ են հրադադար վերահաստատել Գազայի հատվածում։ Նոր ժամանակավոր զինադադար հայտարարելու համար ՀԱՄԱՍ-ը պահանջում է պատանդների ցուցակ կազմել՝ միակողմանի ազատ արձակելու համար։ Բացի այդ, իսրայելական բանակը պետք է նահանջի նախապես համաձայնեցված գծերից։ Reuters-ի աղբյուրն ասում է, որ Իսրայելը չի համաձայնել վերջին պահանջին:
Եգիպտոսը և Քաթարը, հանդես գալով որպես բանակցություններում միջնորդներ, որպես զինադադար սկսելու պայման նշել են Գազայի հատվածի հարավում գտնվող մեկ այլ՝ Քերեմ Շալոմ անցակետի բացումը։ Դեկտեմբերի 17-ին անցակետը բացվեց, սակայն դրանով մարդասիրական օգնության տեղափոխումը դեռ չի սկսվել։