Սերբիայում իշխող կոալիցիան տոնել է խորհրդարանական ընտրություններում իր հաղթանակը

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

Սերբիայի իշխող ուժի ներկայացուցիչները տոնել են երկրի խորհրդարանական ընտրություններում հաղթանակը՝ չնայած քվեարկության ընթացքում լուրջ խախտումների մասին հաղորդումներին, գրում է Euronews-ը։

Խորհրդարանի և երկրի 65 մունիցիպալիտետների արտահերթ ընտրություններում հիմնական պայքարը ծավալվել է «Ալեքսանդր Վուչիչ-Սերբիան չպետք է կանգ առնի» կոալիցիայի և կենտրոնամետ «Սերբիան ընդդեմ բռնության» դաշինքի միջև:

Ընտրություններին մասնակցությունը կազմել է ավելի քան 55 տոկոս։

«Սերբիան չպետք է կանգ առնի» կոալիցիան, անկասկած, կունենա ավելի քան 127 մանդատ: Լինի դա 128, 129, թե՝ 130, անկախ այս ընտրությունների արդյունքից՝ «Սերբիան չպետք է կանգ առնի»-ն բացարձակ մեծամասնություն կունենա հանրապետության խորհրդարանում»,- հայտարարել է գործող նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

Վերջին տվյալներով՝ աջ կենտրոնամետ Սերբական առաջադիմական կուսակցության շուրջ ստեղծված Վուչիչի կոալիցիան հավաքում է ձայների ավելի քան 46%-ը՝ կրկնապատիկ անգամ առաջ անցնելով «Սերբիան ընդդեմ բռնության» մրցակիցներին։

Ընդդիմությունն ամենամեծ դիմադրությունը ցույց է տվել Բելգրադի քաղաքային խորհրդում։ Վուչիչի բլոկը մի փոքր առավելությամբ առաջատար է։