«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ընթացքում հայտնաբերվել է վաղ միջնադարյան համալիր

Լուրեր

03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն ունի հնագիտական բաղադրիչ, և նախքան շինաշխատանքները սկսելը կառուցվելիք հատվածներում կատարվում են պեղումներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

«Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում հնագիտական պեղումներ են կատարվել նաև Ագարակի հնավայրում։ «Ագարակ» պատմաշակույթային արգելոցի տարածքում պեղումների արդյունքում հայտաբերվել է մ.թ.ա. II հազարամյակի պարսպապատի հատված և վաղ միջնադարյան ժամանակահատվածի կառույցների համալիր, որոնց պահպանման նպատակով փոխվել է ծանապարհի կառուցման ծրագիծը, մշակվել է Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհի նախագիծ, և ճանապարհը կառուցվում է նոր ծրագծով։

Այն հատվածը, որտեղով այժմ անցնում է Հյուսիս-հարավը, դարեր առաջ բավականին խիտ բնակեցված տարածք է եղել: Աշտարակ-Թալին հատվածն անցնում էր հին Մետաքսի ճանապարհով, այսինքն՝ Հյուսիս-հարավ ծրագիրն ինչ-որ առումով կարելի է համարել Մետաքսի ճանապարհի վերագործարկում: Հնում այս ճանապարհը չի եղել լոկ հաղորդակցման միջոց, այն առևտրի, մշակույթների շփման, գաղափարական պատկերացումների փոխանակման ուղի է եղել։ Հյուսիս-հարավի կառուցման ընթացքում բացահայտվում են նաև Մետաքսի ճանապարհի հետքերը, վերականգնվում է այդ ճանապարհը՝ նաև նոր շունչ, կենդանություն պարգևելով»,- նշված է հաղորդագրությունում։