Ամենայն Հայոց կաթողիկոսը ՔԿ վարչության պետի հետ քննարկել է ազատազրկվածների հոգևոր խնամքի հարցը

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին՝ ուղեկցությամբ Քրեակատարողական հիմնարկների հովվության պատասխանատու Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի քրեակատարողական հիմնարկների վիճակին և վարչության գործունեությանը, քննարկվել են նաև հիմնարկներում իրականացվող հոգևոր սպասավորության հետ առնչված հարցեր:

Նորին Սրբությունը կարևորել է քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների հոգևոր խնամքը` ընդգծելով, որ ստեղծված հովվությունն այդ առումով պատասխանատու առաքելություն ունի: Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց Ռուբեն վարդապետին և հովվության 10 հոգեւոր սպասավորներին` նրանց նվիրյալ և հետևողական աշխատանքի համար: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքն է հայտնել ՔԿՀ վարչության պետին` հովվությանը ցուցաբերվող աջակցության համար:

Իր հերթին Արթուր Օսիկյանն ազատազրկվածների հոգևոր կյանքի կազմակերպման առումով կարևորեց հոգևորականների դերակատարությունը` փաստելով նրանց պարբերական այցելությունների դրական ներգործությունը: Այս առիթով ՔԿՀ վարչության պետը նաև շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը ոլորտի խնդիրների նկատմամբ դրսևորվող մշտական ուշադրության համար:

Զրույցի ժամանակ քննարկվել են Մայր Աթոռի և ՔԿՀ վարչության միջև համագործակցության առավել զարգացման և ընդլայնման հնարավորությունները: