Նավալնիին այլ քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել․ ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայություն

Լուրեր

15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
Բոլորը

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին այլ գաղութ է տեղափոխվել, հաղորդում է Euronews-ը։

«Նավալնին թիվ 6 ուղղիչ հաստատությունից տեղափոխվել է այլ ուղղիչ հիմնարկ, որը գտնվում է Վլադիմիրի շրջանից դուրս՝ համաձայն Մոսկվայի քաղաքային դատարանի 2023 թվականի օգոստոսի 4-ի օրինական ուժի մեջ մտած դատավճռի»,- ասվում է Դաշնային քրեակատարողական ծառայության հաղորդագրությունում, որն ընթերցվել է դատարանում։

Դաշնային քրեակատարողական ծառայության աշխատակիցների հայտարարությունների համաձայն՝ Ալեքսեյ Նավալնին գաղութից տարվել է դեկտեմբերի 11-ին, ասել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։ Նրա խոսքով՝ Նավալնիի փաստաբաններին թույլ չեն տվել հանդիպել նրա հետ դեկտեմբերի 6-ից։

Բացի այդ, Նավալնին տեսակապով չի միացվել դատական նիստերին, իբր, թիվ 6 ուղղիչ գաղութում հոսանքի հետ կապված խնդիրների պատճառով։

Դատական նիստը, որում ընթերցվել է Դաշնային քրեակատարողական ծառայության տեղեկանքը «Նավալնիի՝ Վլադիմիրի շրջանի թիվ 6 քրեակատարողական գաղութից հեռանալու մասին», հետաձգվել է դեկտեմբերի 18-ին՝ «մինչև բանտարկյալի գտնվելու վայրը պարզելը»։