Ուկրաինայում գյուղխորհրդի պատգամավորը նիստի ժամանակ երկու նռնակ է պայթեցրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.07.2026 | 22:44
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկվել է
05.07.2026 | 20:00
Վերջին շրջանում բախվել եմ մեծ ծավալի ատելության խոսքի, տարանջատումն ավելի է խորացել․ արցախցի բլոգեր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.07.2026 | 16:43
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
05.07.2026 | 15:19
«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
05.07.2026 | 14:36
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները
05.07.2026 | 14:04
Օդի ջերմաստիճանը կնվազի
05.07.2026 | 13:25
ԱԱ-2026. Մբապեի գոլը Ֆրանսիային դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 13:17
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
05.07.2026 | 13:06
Ավտոքարշակում հրդեհ է բռնկվել․ 8 մարդատար ավտոմեքենայից 4-ն ամբողջությամբ այրվել է
05.07.2026 | 12:54
Առանձնատանը կից շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
05.07.2026 | 12:36
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
05.07.2026 | 12:05
Միշուստինը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Փաշինյանի հետ
05.07.2026 | 11:46
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հուլիսի 5-ին
05.07.2026 | 11:23
Սահմանադրության ուժը պայմանավորված է նրա նկատմամբ հասարակության վստահության աստիճանով․ ՍԴ նախագահի ուղերձը
05.07.2026 | 10:52
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ Վահագն Խաչատուրյան
Բոլորը

Ուկրաինայի Անդրկարպատյան շրջանում՝ Կերեցկովսկի գյուղական խորհրդի շենքում, պատգամավորներից մեկը նիստի ժամանակ նռնակներ է պայթեցրել։ Պայթյունի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 26-ը վիրավորվել է, որոնցից 6-ի վիճակը ծանր է։

Պայթյուններն իրականացրած պատգամավորը ողջ է, սակայն բժիշկները նրան փրկելու համար այժմ վերակենդանացման միջոցառումներ են իրականացնում։

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հրապարակել է դեպքի տեսանյութը։ Կադրերում երևում է, որ մի տղամարդ մտնում է նեղ սենյակ, որտեղ գյուղապետարանի նիստն էր անցկացվում, և վիճաբանություններ են հնչում։ Նա ընդհատել է նիստի մասնակիցներին և մի քանի անգամ հարցրել. «Կարո՞ղ եմ ես․․․»:

Նախնական տվյալներով՝ նա երեք նռնակ է նետել։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել համապատասխան բոլոր ծառայությունները՝ ոստիկանության քննչական խումբը, պայթուցիկ նյութերի փորձագետներն ու քրեագետները։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչական գործողություն։ Նման գործողությունները պատժվում են ազատազրկմամբ՝ 5-ից 10 տարի ժամկետով։ Իսկ ոստիկանությունը զենք-զինամթերքի ապօրինի կիրառման դեպքով գործ է հարուցել։ Իրավապահները պարզում են պատգամավորի արարքի շարժառիթը։