Պեկինում վատ եղանակի պատճառով մետրոյի գնացքները բախվել են. ավելի քան 500 վիրավոր կա

Լուրեր

15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պեկինում վատ եղանակի պատճառով մետրոյի երկու վերգետնյա գնացքներ են բախվել, 512 մարդ վիրավորվել է, հաղորդում է AP-ն։

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ի ուշ երեկոյան Պեկինի լեռնային արևմտյան մասում՝ Չանգփին մետրոյի գծի բարձրադիր հատվածում։

Աննորմալ ձյան տեղումների և սառնամանիքների հետևանքով երկաթուղային գծերը դարձել են չափազանց սայթաքուն, իսկ երբ գնացքն առաջ է շարժվել և փորձել է դանդաղեցնել արագությունը, գործարկվել է վթարային ավտոմատ արգելակման համակարգը։ Գնացքն ամբողջությամբ կանգ է առել, իսկ մյուսը, որն ընթացել է նրա հետևից, սահող ռելսերի պատճառով չի կարողացել ժամանակին արգելակել և բախվել է դիմացինին։

Ուրբաթ առավոտվա դրությամբ՝ 512 տուժածներից 102-ի մոտ ախտորոշվել է կոտրվածք, 25-ը տանը բժիշկների հսկողության տակ է, 67-ը շարունակում է մնալ հիվանդանոցներում։

Նշվում է, որ Պեկինում ձմեռները շատ ցուրտ են, սակայն ձյուն հազվադեպ է տեղում, իսկ այս շաբաթվա ընթացքում՝ չորեքշաբթի և հինգշաբթի քաղաքում առատ ձյան տեղումներ են եղել՝ մասամբ կաթվածահար անելով երթևեկությունը։