10-րդ դասարանցին գազաբալոնի պարունակությունը փչել է դպրոցի միջանցքում․ 8 երեխա է հոսպիտալացվել

Լուրեր

06.12.2025 | 19:41
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է վորկաութի և առողջ ապրելակերպի խթանման ծրագիր
06.12.2025 | 19:30
Ինչ ընկերություն է «Fieldfisher LLP»-ն, որի  հետ  համագործակցում է Հայաստանի կառավարությունը TRIPP-ի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման համար
06.12.2025 | 19:00
Մեզնից շատերը լավ ապրելը քեֆերի մեջ են տեսնում, երբ շուրջը ատելություն և թշնամանք է. Սամվել Թոփալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:41
Տավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ. ՆԳՆ
06.12.2025 | 18:14
«Նոան» պարտվեց Հայաստանի առաջնության տարեվերջյան խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:07
Մեծ հավանականությամբ կմասնակցեմ. Քոչարյանը՝ առաջիկա ընտրությունների մասին
06.12.2025 | 17:53
Տեսեք, սա մեր լեգիտիմ սահմանն է. Փաշինյանը` Կիրանցի պատի տակ
06.12.2025 | 17:44
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
06.12.2025 | 17:21
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 17:04
«Միջանցք» եզրույթն ընդունելի չէ մեզ համար. Գրիգորյանը՝ Հաջիևի հետ քննարկմանը
06.12.2025 | 16:51
Ներկայացվել է Զբաղվածության 2025–2031 ռազմավարական ծրագիրը․ քննարկվել են առաջնահերթություններն ու իրականացման քայլերը
06.12.2025 | 16:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
06.12.2025 | 16:13
Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
06.12.2025 | 15:55
Հայ ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել ԲԱՏԷ-ի հետ
06.12.2025 | 15:29
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բոլորը

Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից 8 երեխա տեղափոխվել է Էջմիածնի ԲԿ։ Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը Factor.am-ին հայտնեց, որ 10-րդ դասարանի աշակերտներից մեկը իր հետ դպրոց տարած գազային բալոնի պարունակությունը փչել է միջանցքում, որից հետո երեխաների մոտ հազ է առաջացել։

Տնօրենի փոխանցմամբ՝ աշակերտն ասել է, որ ինքնապաշտպանության համար նախատեսված բալոնը գտել է Երևանից, բայց թե ինչու է իր հետը դպրոց տարել, հիմա ոստիկանությունը հիմա փորձում է պարզել։ Առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը Factor.am-ին հայտնեց, որ հոսպիտալացված երեխաները ստանում են առաջին բուժօգնություն, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։

«Հոսպիտալացված երեխաները ունեցել են թուլություն, սրտխառնոց և գլխապտույտ։ Էջմիածնի ԲԿ դիմած 8 երեխաներից 5-ը դուրս է գրվել, 3-ի վիճակը թեև բավարար է, բայց նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ»,- ասաց մամուլի խոսնակը։

 

Արփի Հակոբյան