Վենեսուելան և Գայանան պայմանավորվել են պատերազմ չսկսել

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Գայանան և Վենեսուելան պայմանավորվել են խուսափել «ուժի կիրառումից» և պետությունների ղեկավարների հանդիպումից հետո չսրել լարվածությունը նավթով հարուստ Էսսեկիբո շրջանի շուրջ վեճերի պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գայանայի նախագահ Իրֆաան Ալին և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Քինգսթաուն օդանավակայանում (Սենտ Վինսենթ և Գրենադիններ) բանակցություններ են վարել Լատինական Ամերիկայի երկրների ներկայացուցիչների հետ։ Նրանք համատեղ հայտարարություն են տարածել, որում պարտավորվել են «ոչ մի դեպքում չսպառնալ կամ ուժ չկիրառել միմյանց դեմ» և «խոսքով կամ գործով զերծ մնալ էսկալացիայից»։

Նավթով հարուստ Գայանա-Էսսեկիբո շրջանը պատկանում է Գայանային, սակայն Վենեսուելան տասնամյակներ շարունակ վիճարկում է սեփականության իրավունքը:

Հակամարտությունը սրվել է 2015 թվականին, երբ Էսսեկիբոյում նավթի մեծ հանքավայր է հայտնաբերվել։

Դեկտեմբերի սկզբին Մադուրոն Վենեսուելայում հանրաքվե անցկացրեց այս վիճելի տարածքի վերաբերյալ, և ընտրողների ավելի քան 95%-ը հավանություն տվեց տարածքի նկատմամբ ինքնիշխանության հաստատմանը։ Դրանից հետո Վենեսուելայի առաջնորդը հայտարարեց, որ հավանություն է տալիս Էսսեկիբոյում նավթային հանքավայրերի շահագործմանը։

Այժմ երկու առաջնորդները պայմանավորվել են ստեղծել ԱԳ նախարարների համատեղ հանձնաժողով՝ վիճելի տարածքում ծագած ցանկացած հարցի լուծման համար, ինչպես նաև նոր հանդիպում անցկացնել Բրազիլիայում՝ քննարկելու Էսսեկիբոն: