ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել 886 մլրդ դոլարի պաշտպանական ծախսերի օրինագծին

Լուրեր

21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների 310 կողմ, 118 դեմ հարաբերակցությամբ հավանություն է տվել Ազգային պաշտպանության լիազորման ակտին (NDAA) և ուղարկել նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրության համար, հաղորդում է VOA-ն:

Փաստաթուղթը սահմանում է Պաշտպանության նախարարության 2024 թվականի ծախսերի առաջնահերթություններն ու քաղաքականությունը: Ծախսերի նպատակը 28 միլիարդ դոլարով ավելին է, քան 2023 թվականին։ Աճը մոտ 3% է։

«NDAA-ն ամենակարևոր օրինագծերից մեկն է, որը Կոնգրեսը քննարկում է»,- ասել է Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ Մայք Ռոջերսը։

«Այս օրենսդրության ընդունումը երբեք ավելի կարևոր չի եղել, քան այսօր», – շարունակել է Ռոջերսը: «Ամերիկան և մեր դաշնակիցները բախվում են աննախադեպ և արագ զարգացող սպառնալիքների Չինաստանից, Ռուսաստանից, Իրանից, Հյուսիսային Կորեայից և ահաբեկչական կազմակերպություններից ամբողջ աշխարհում»:

Օրինագիծը կբարձրացնի ԱՄՆ զինվորականների վարձատրությունը 5,2%-ով, երկարաձգում է Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնությունը մինչև 2027 թվականը և ֆինանսավորում է տրամադրում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև անվտանգության ոլորտում համագործակցությանը:

Սենատը չորեքշաբթի ուշ երեկոյան հավանություն է տվել NDAA-ին 87 կողմ, 13 դեմ ձայների հարաբերակցությամբ: