Ադրբեջանում ձերբակալել են Ալիևի քննադատներից՝ ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յագուբլուին

Լուրեր

07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
Բոլորը

Ադրբեջանում երեկ երեկոյան ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ, «Մուսավաթ» կուսակցության անդամ Թոֆիգ Յագուբլուն։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրա ձերբակալության մասի սոցցանցերում հայտնել է դուստրը՝ Նիգար Հազին։ Նա պատմել է, որ իրենց բնակարանի խուզարկության ժամանակ կանխիկ գումար է հայտնաբերվել արտարժույթով և ազգային արժույթով, որն իրենց չի պատկանում։

Նիգյար Հազիի խոսքով՝ ոստիկաններն են գումարն իրենց տանը դրել են։ Ուժայիններն առգրավել են հեռախոսներ, համակարգիչներ։

Յուգուբլուի փաստաբան Ագիլ Լաիջը հայտնել է, որ նա որպես կասկածյալ ներգրավվել է Քրեական օրենսգրքի 178.3.2 (խարդախություն՝ խոշոր վնասով), 320.1 (պաշտոնական փաստաթղթերի կեղծում) և 320.2 (գիտակցաբար կեղծված փաստաթղթերի օգտագործում) հոդվածներով հարուցված քրեական գործով։

Յագուբլուն հերքում է հետաքննության մեղադրանքները և իր քրեական հետապնդումը կապում քաղաքական գործունեության հետ։ Այդ հոդվածներով նրան սպառնում է 7-12 տարվա ազատազրկում։

Նշենք, որ Յագուբլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոշտ քննադատներից է, բազմիցս ձերբակալվել ու ազատազրկման է դատապարտվել, նաև ուժայինների կողմից ծեծի ենթարկվել։

Վերջին անգամ նա ձերբակալվել է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Բաքվի կենտրոնում հասարակական ակտիվիստ Բահտիյար Հաջիևի ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ։ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանի որոշմամբ նա 30 օրվա կալանքի էր դատապարտվել։ Ի նշան բողոքի՝ 2023 թվականի հունվարի 5-ին Յագուբլուն հացադուլ էր հայտարարել։ Հունվարի 22-ին 30-օրյա վարչական կալանքից հետո նա ազատ էր արձակվել։

Հավելենք, որ վերջին շաբաթներին Ադրբեջանում արդեն ութ լրագրող և հասարակական ակտիվիստ է կալանավորվել։

Էմմա Չոբանյան