Ադրբեջանում լրագրողների ձերբակալությունների վերջին միտումը խորապես մտահոգում է․ ԱՄՆ Պետքարտուղարություն

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Լրագրողների ձերբակալությունների վերջին միտումը խորապես մտահոգիչ է, և մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը՝ հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ՝ խոսքի ազատությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Ադրբեջանում լրագրողների նկատմամբ ճնշումների արշավին։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք այս թեման վերջերս քննարկվել է Ադրբեջանի կառավարության հետ զրույցների ժամանակ, Միլլերն ասել է, որ չի պատրաստվում խոսել որևէ կոնկրետ ներգրավման մասին։

«Սակայն մենք բարձրացրել ենք այդ մասին մի քանի անգամ»,- ասել է պաշտոնյան։

Հավելենք, որ նախօրեին Բաքվի դատարանը «Թուրան» գործակալության տնտեսական բաժնի խմբագիր Հաֆիզ Բաբալիի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել 3 ամիս ժամկետով կալանավորումը։ Բաբալին հայտնի է լրագրողական հետաքննություններով, որոնցում անդրադառնում է բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործունեությանը։

Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում արդեն 8 լրագրողի են ձերբակալել։ Օրերս ձերբակալվել է Kanal 11 առցանց հեռուստաընկերության ղեկավար Թեյմուր Քերիմովը։ Նրան տարբեր պատրվակներով բազմիցս կանչել են ոստիկանություն, նաև զանգահարել՝ պահանջելով չտարածել իր նկարահանած տեսանյութերը։ Նա ճնշումների և սպառնալիքների է ենթարկվել նաև Ղարաբաղյան պատերազմի վետերանների նկատմամբ ոստիկանների կողմից ուժ կիրառելու և նրանց բողոքի ակցիաների տեսանյութերի տարածման պատճառով։ Դեկտեմբերի 12-ին Քերիմովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 4-ամսյա կալանքը։ Նրան մեղադրում են շորթման մեջ։

Ավելի վաղ էլ Բաքվի դատարանը չորս ամսով կալանավորել էր Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն գործունեությունը հետաքննող AbzasMedia-ի տնօրեն Ուլվի Հասանլիին, գլխավոր խմբագիր Սևինջ Վաքըֆքըզիին, աշխատակից Մոհամմեդ Կեկալովին։ Նրանք մեղադրվում են փողերի  լվացման մեջ։ Իսկ դեկտեմբերի 1-ին Բաքվի Խաթայի դատարանը AbzasMedia-ի մեկ այլ լրագրողի՝ Նարգիզ Աբսալամովին երեք ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։

Բացի այդ, նոյեմբերի 28-ին երեք ամսով կալանավորվել էր ընդդիմադիր Kanal 13-ի ղեկավար Ազիզ Օրուջևը՝ «ապօրինի շինարարության համար», նրան սպառնում է երեք տարվա ազատազրկում։ Դեկտեմբերի 2-ին էլ դատարանը 30-օրյա կալանք է սահմանել Kanal-13 ինտերնետային հեռուստատեսության հաղորդավար Ռուֆաթ Մուրադլիի նկատմամբ։

Էմմա Չոբանյան