Հունգարիան արգելափակել է Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով ԵՄ-ի տնտեսական օգնությունը

Լուրեր

15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
Բոլորը

Հունգարիան Եվրամիության գագաթնաժողովում արգելափակել է Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով տնտեսական օգնություն հատկացնելու որոշումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Գիշերային հերթափոխի արդյունքները. վետո Ուկրաինայի համար հավելյալ գումարների վրա»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հաստատել է, որ ԵՄ երկրների ղեկավարները չեն կարողացել համաձայնության գալ Ուկրաինային հատկացվող օգնությունը ԵՄ բյուջեի ծրագրում ներառելու հարցում։ Միշելի խոսքով՝ դրան դեմ է հանդես եկել մեկ երկիր։ Նա չի նշել այդ երկիրը, բայց ոչ ոք այլևս չի թաքցնում, որ դա Հունգարիան է:

Ըստ Միշելի՝ ԵՄ առաջնորդներն այս հարցի քննարկմանը կվերադառնան հաջորդ տարվա սկզբին։

Օրբանը երկար ժամանակ է ՝վատ հարաբերություններ ունի Ուկրաինայի հետ՝ նրան մեղադրելով հունգարական փոքրամասնությանը ճնշելու մեջ: Բացի այդ, Օրբանը երկար ժամանակ հակասությունների մեջ է Բրյուսելի հետ և այժմ փորձում է ուկրաինական լծակների օգնությամբ ապասառեցնել Հունգարիայի բաժնեմասը՝ 30 միլիարդ եվրոյի հատկացումները ԵՄ-ի ընդհանուր գումարներից:

Եվրահանձնաժողովը սառեցրել է այդ գումարը՝ Հունգարիային մեղադրելով օրենքի գերակայության սկզբունքը խախտելու, իսկ ավելի կոնկրետ՝ դատավորների անկախությունը ոտնահարելու մեջ։

Օրբանը և նրա կառավարության անդամները պարբերաբար դեմ են արտահայտվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, և այն բանից հետո, երբ Մոսկվան հարձակվեց Ուկրաինայի վրա, սկսեցին խոսել ուկրաինացիներին ռազմական օգնության անիմաստության մասին:

Միաժամանակ, հրապարակայնորեն դեմ արտահայտվելով ԵՄ պատժամիջոցներին՝ Հունգարիան 2014 թվականից ի վեր լուռ և անփոփոխ քվեարկում է արդեն իսկ սահմանված պատժամիջոցների ժամկետների երկարաձգման և նորերի ներդրման օգտին: Միակ բացառությունը ռուսական նավթի էմբարգոն էր, որը մտցվել էր մեկ տարի առաջ. այստեղ Բուդապեշտը չի զիջել և հասել է իր համար էմբարգոյի հետաձգմանը։