Սերժ Սարգսյանին մեղավոր ճանաչել և ազատել պատժից․ դատախազի միջնորդությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
14.12.2023 | 16:15Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատախազ Արմեն Մուրադյանն այսօր ընթերցեց գործով մեղադրական ճառը՝ նշելով, որ գործի քննության ընթացքում հաստատվել է Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և Գևորգ Հարությունյանի մեղավորությունն իրենց վերագրվող արարքներում։
Դատախազը, սակայն, նշեց, որ անցել է ամբաստանյալներին վերագրվող արարքների վաղեմության ժամկետը, ուստի միջնորդեց նրանց մեղավոր ճանաչել, բայց վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով նրանց ազատել պատժից։
Արաքս Մամուլյան