Լավրովի հայտարարությունն ուղղակի և անթաքույց միջամտություն է ինքնիշխան պետության ներքին գործերին. Կարապետ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Նախապատրաստված հարց էր ու պատասխան, եթե չիմանայի՝ որ երկրի արտգործնախարարն է, կասեի, որ բավականին թյուր տեղեկացված անձնավորություն է, բայց քանի որ այդպես չէ, ապա պետք է գնահատել, թե նա ոնց է գնահատում իրավիճակը»,- անդրադառնալով երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարությանը՝ Factor.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը:

Հիշեցնենք՝ երեկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն իր հայտարարության մեջ մասնավորապես ասել էր, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։ Լավրովը նաև նշել էր, որ ապրիլ-մայիսին Հայաստանում ստեղծված ճգնաժամի հանգուցալուծումը գտնվեց բոլոր քաղաքական կուսակցությունների միջև փոխզիջման արդյունքում։ Կարապետ Ռուբինյանը, մինչդեռ, հակադարձում է՝ որևէ փոխզիջում չի եղել. «Ժողովուրդը ստիպել է ապօրինի նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, որից հետո նաև ստիպել է Ազգային ժողովին իր նախընտրած թեկնածունին ընտրել վարչապետ: Ոչ մի կոմպրոմիս չի եղել, հեղափոխությունը հաղթել է, իսկ պարտվածները համակերպվել են»:

Ինչ վերաբերում է իշխանության նախկին հայտարարությունների և այժմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների միջև հակասությանը, նախկին պաշտոնյան ասաց, որ հայկական կողմը պետք է հերքմամբ հանդես գա. «Բայց բոլորս էլ գիտենք՝ որևէ պայմանավորվածություն չի եղել, որ նախկին հանցագործությունների համար պատասխան չեն տալու: Իշխանության կողմից ասվել է, որ վրեժխնդրություն չի լինելու, մարդկանց վրա գործ չի սարքվելու, որ հատուկ հետապնդում չի իրականացվելու առանց հիմքերի: Իսկ թե ինչ է արել Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման տարիներին, գիտի ամբողջ ժողովուրդը»:

Կարապետ Ռուբինյանն ընդգծեց՝ Ռոբերտ Քոչարյանին ընդամենը մեկ մեղադրանք է առաջադրվել, սակայն հույս հայտնեց, որ դրան կավելանա նաև հոկտեմբերի 27-ի գործը և մնացած այն ապօրինությունները, որոնք կապվում են երկրորդ նախագահի հետ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան