ՌԴ-ում մոբիլիզացիայի նոր ալիք չի լինի․ Պուտին

Լուրեր

15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու համար մոբիլիզացիայի երկրորդ ալիք չի լինի։
«Մեր ինչի՞ն է պետք մոբիլիզացիան»,-  հարցին հարցով է պատասխանել ՌԴ նախագահը։ Նրա խոսքով, անցյալ տարի մասնակի մոբիլիզացիայի ժամանակ հավաքագրվել է 300 հազար մարդ։ Դրանից հետո Ռուսաստանի իշխանությունները սկսեցին պայմանագրայինների ներգրավել։ Ըստ Պուտինի՝ մինչ օրս արդեն հավաքագրվել է 486 հազար մարդ, կամավորների հետ միասին՝ մոտ կես միլիոն։
Խոսելով Ուկրաինայի դեմ պատերազմի մասին՝ Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան արևմտյան երկրներից արդեն ստացել է բոլոր խոստացված զենքերը։ Մասնավորապես, նա խոսել է 420 տանկերի մասին, որոնք Ուկրաինայի զինված ուժերը ստացել է արևմտյան երկրներից։  Մինչդեռ, Պուտինի խոսքով, հակահարձակման ընթացքում ուկրաինական բանակը կորցրել է 747 տանկ և մոտ 2300 զրահամեքենա։ DW-ն նշում է, որ Կրեմլի ղեկավարի այս հայտարարությունները հնարավոր չէ ճշտել անկախ աղբյուրներից։