Ադրբեջանը հաստատել է ՀՀ-ի հետ սահմանի սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի կանոնակարգը
Քաղաքականություն
14.12.2023 | 14:56Բաքուն հաստատել է «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի և պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման կանոնակարգը», գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այսօր ավելի վաղ հաստատել էր «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը հաստատելու մասին» որոշումը։
Էմմա Չոբանյան