Նավալնիին չի հաջողվում գտնել

Լուրեր

21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
Բոլորը

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մերձավորները չեն կարողանում նրան գտնել Մոսկվայի քննչական մեկուսարաններում, որտեղ, ինչպես հաղորդվում էր, նրան կարող էին տեղափոխել Վլադիմիրի գաղութից՝ վանդալիզմի մասով նոր քրեական գործի քննության համար։ Այս մասին DW-ի եթերում հայտարարել է Հակակոռուպցիոն հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը։

Ժդանովի խոսքով՝ այն բանից հետո, երբ ռուսական կառավարամետ «Baza»-ն հայտնել է, որ Նավալնին տեղափոխվել է Մոսկվա՝ քննչական գործողությունների համար, նա և ընդդիմադիրի մյուս համախոհները «ստուգել են Մոսկվայի քննչական մեկուսարանների մեծ մասը» և չեն գտել Ալեքսեյ Նավալնիին դրանցից որևէ մեկում:

Բացի այդ, Իվան Ժդանովը «DW News Show» հաղորդման ժամանակ նշել է, որ դեկտեմբերի 12-ին արված «Բազա»-ի հրապարակումը «մի փոքր հակասում է տրամաբանությանը», քանի որ Նավալնիի հետ քննչական գործողություններ միշտ իրականացվել են Վլադիմիրի մարզում, ուր հատուկ քննիչ է ուղարկվել։

«Այս վարկածը չի հաստատվել, անտրամաբանական է հնչում։ Հետևաբար, մենք կրկին տեղեկություն չունենք, թե որտեղ է գտնվում Ալեքսեյը»,- ասել է նա։

Դեկտեմբերի 5-ից ի վեր Նավալնիի գտնվելու վայրի և առողջության մասին տեղեկություններ չկան։ Ընդդիմադիր քաղաքական գործչի կողմնակիցները սոցիալական ցանցերում գործարկել են #WhereNavalny հեշթեգը և պարգևատրում խոստացել նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար։