Ռուսական բանակն Ուկրաինայում գրոհում է միանգամից մի քանի ուղղություններով

Լուրեր

15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
Բոլորը

Ձմռան գալստին զուգահեռ Ուկրաինայում ռուսական բանակը նկատելիորեն ակտիվացել է․ դանդաղ, բայց համառորեն առաջ է շարժվում ռազմաճակատի միանգամից մի քանի հատվածներով։ Մարտական գծում տիրող իրավիճակի մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հակառակորդն առաջխաղացում է գրանցել Բախմուտից հարավ, Կլեշչիևկայի մոտ, Ռաբոտինոյի արևմուտքում, Մարինկայի հարավային մասում և հարավում, Նովոմիխայլովկայից հյուսիս, գրավել է Ավդեևվկա արդյունաբերական գոտին»,- հայտնում է ուկրաինական OSINT DeepState պորտալը:

«Իրավիճակը բախման ամբողջ գծի երկայնքով ուղղակի վատ է»,- ասվում է հաղորդագրությունում։

Երկու կողմից լավատեղյակ աղբյուրներից ստացված հաղորդագրությունները ճակատներում տիրող իրավիճակի մասին հիմնականում չեն հակասում միմյանց: Ուկրաինացիները չեն թաքցնում, որ երկրի զինված ուժերը հարկադրված են նահանջել թշնամու ճնշման ներքո, ռուսներն էլ խոստովանում են, որ առաջխաղացման են հասնում հսկայական կորուստների գնով։

Ռուսական հարձակումները հիմնականում մարդկային ալիքներով են կատարվում ճակատային գծի ամբողջ երկայնքով՝ մասամբ զրահատեխնիկայի բացակայության, որոշ տեղերում՝ եղանակային պայմանների և, հավանաբար, ռուսական հրամանատարության՝ խոշոր մեքենայացված կազմավորումները մեկ տեղում կենտրոնացնելու անիմաստության գիտակցության պատճառով:

Հենց այսպես են գործել «Վագներ» ռազմականացված խմբավորման ստորաբաժանումները Բախմուտում։ Բայց այն ժամանակ ռուսական զորքերի հարձակումն ուղղված էր մի տարածքի վրա, այժմ նրանք նույն կերպ են վարվում բազմաթիվ ճակատներում։